Մատչելի հղումներ

Երկու հայ եւ երկու ադրբեջանցի փորձագետներ` Կովկասյան հրատարակության առցանց հարթակում քննարկում էին ԼՂ հակամարտության գենդերային խնդիրները:


«Մեր այսօրվա քննարկման թեման գենդերային խնդիրն է եւ թե ինչ հետեւանքներ կարող է պստերազմն ունենալ փորքամասնությունների վրա , ինչպես օրինակ կանայք , երեխաներն են ու մյուս խոցելի խմբերը: Ես ուզում եմ կիսվել իմ անձնակսն փորձառությամբ պատերազմի ժամանակ ես Հայաստանում էի եւ բազմաթիվ անգամներ այդ օրերին գնում էի Ղարաբաղ՝ ուտելիք , սնունդ , հագուստ հասցնելու համար : Այսօրվա թեման ինձ շատ հարազատ է, որովհետեւ պատերազից ես էլ եմ տուժել , իմ ընտանիքը , ընկերները , բոլոր նրանք ովքեր ապրում են այս ժամանակներում»,- քննարկման ընթացքում Կոլումբիայի համալսարանի ասպիրանտ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Մարիամ Ավագյանը իր զեկույցն հենց այսպես սկսեց:

Հետո արդեն օրինակներ էին , պատմություններ , որի հերոսները կանայք էին , ովքեր հոգեբանական , նյութական հարվածներից բացի , նաեւ ֆիզիկապես են զգացել՝ հակամարտ գոտում լինելու դժվարությունները: Մարիամ Ավագյանը քառասունչորսօրյա պատերազմի օրերին ու անգամ պատերազմից հետո խոշտանգված , գերեվարված կանանց խնդիրը ադրբեջանցի բանափոսների հետ է կիսում.

«Ես հույս ունեմ , որ մարդու իրավունքները պաշտպանող միջազգային կազմակեևպությունները, նաեւ՝ ադրբեջանական քայլեր կանեն այս ամենի դեմն առնելու համար: Եվ եթե այդպիսինները կան խնդրում եմ ինձ հետ կիսվեք , ինձ հետաքրքիր է , թե ինչ են իրենք մտածում այդ մասին ՝ ռազմագերիների, Մարալ Նաջարյան մասին»:

Հակմարտություններում կանայք տուժվում են խաղաղության բացակայության պատճառով, մինչդեռ հենց նրանք կարող են դառնալ խաղաղություն կառուցողներ: Բանախոսներից Համիդա Գյասաբեյլին, ով ներկայացնում էր Ադրբեջանը՝ «Բաց Կովկաս» հանդեսում է գրում , նաեւ ակտիվիս է ու արդեն տաս տարի է՝ աշխատում , փորձ է կուտակում ,որ հակամարտող կողմերի միջեւ սահմաններ բաժանող անցակատերի փոխարեն օգնի խաղաղություն կառուցել:

«Որպես կին , ով արդեն տաս տաս տարի է խաղաղության հաստատման փորձ է հավաքում, կարող եմ ասել , որ ամնամեծ մարտահրավերն այն է , որ լուրջ չես ,ընդունվում, քանի որ ինչպես որ պատերազմը, այնպես էլ այս դեպքում մարդիկ մտածում են , որ դա տղամարդկանց գործն է եւ ամեն ինչ, որ ասոցացվում է այս ամենի հետ նրանց խնդիրն է » -, իր խաղաղարար առաքելության դժվարություննեից Համիդան հենց այս մասն է առանձնացնում,- մյուս խնդիրըը Ադրբեջանի դեպքում , դա քաղաքացիական հասարությունն է, ընդհանրապես քաղաքացիական հասարկություն, չունենալն է, այսինքն,ոչ միայն կանանց ներգրավվածության , այլ ընդհանրապես մարդկանց ներգրավվածության խնդիր կա »,- եզրափակում է Համիդան:

Գենդերային խտրականությունների դեմ , հակամարտությունների խաղաղ կարգավորման համար հետազոտություններ , ելքեր փնտրող հայ եւ ադրբեջանցի ակտիվիստներին ,փորձագետներին մեկ հարկի տակ է հավաքել ՝ Կովկասյան հրատարակության՝ «Հակամարտությունների վերափոխման» հանդեսը: Երկու հայ եւ երկու ադրբեջանցի փորձագետների հանդեսի առցանց հարթակում քննարկում, կիսում , բացահայտում են անցնող երեսուն տարիների ընթացքում ու հատկապես վերջին պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտությունն ու այդ հակամարտության տարբեր շերտերում կուտակված գենդերային խնդիրները:

Մենք չորս բանախոսներ ունեք՝ երկուսն Ադրբեջանից եւ երկուսը Հայաստանից: պայմանականորեն քննարկումը բաժանել ենք երկու մասի՝ Համիդան եւ Մարիամը ավելի խոշորացված կներկայացնեն հակամարտությունը եւ կխոսեն վերջին երկու հազար քսան թվականի պատերազմի ՝ հայ եւ ադրբեջանական քաղաքացիական բնակչության վրա թողած հետեւանքների մասին: Միլենա Աբրահամյանն ու Վահիդ Ալիեվը կքննարկեն ոչ միայն այս պատերազմի , այլ վերջին երեսուն տարիների Ղարաբաղյան հակմարտության թողած հետեւանքները՝ գենդերային դերերի վրա Կովկասում ու հատկապես Հայաստանում եւ Ադրբեջանում»,- քննարկման բովանդակային մասը ներկայացրեց « Կովկասյան հրատարակության» խմբագիր Ֆիլիպ Գամաղելյանը:

Տաս րոպեանոց զեկույցներում բանախոսներն բարձրացնում էին խնդիրներ, որոնք առկա են հակամարտող երկու կողմերում եւ ունեն գենդերային բնույթ:

«Օրինակի համար Ադրբեջանում մենք տեսնում ենք , որ պատորազմից հետո ՝ առնվազն լրատվամիջոցներից է դա երեւում եվ մենք չենք կարող վստահ լինել, որ ամեն ինչ է լուսաբանվում , բայց աայնուամենայնիվ այդ ամենից էլ մենք տեսնում ենք ընտանեկան բռնություննեի, համարյա ամեն շաբաթ ինքնասպանությունների դեպք պատերազմի մասնակիցներից , նկատելի են կանանց ինքնասպանությունների դեպքեր եւս, որոը կապված է ամուսնու , ընտանիքի հետ , մասնավորապես ընտանիքի հետ »,- հանդիպմանը շեշտեց լրագրող , ակտիվիստ Համիդան Գյասաբայլին:

Ըստ Համիդայի պատճառն այն է , որ զինվորականները պատերազմից հետո տուն են վերադառնում մեծ տրավմաններով եւ դա կարող է նպաստել ընտանեկան բռնության, ինքնասպանությունների դեպքերի աճին: Ըստ Մարիամի՝ օրինակ Հայաստանյան հասարկությունում միշտ այն ընկալումն է եղել , որ ընտանեկան շատ պատասխանատվություններում ՝ ֆինանսական , կենցաղային լուրջ գործերում տղամարդն է ունակ լուծումներ գտնել եւ հիմա ,երբ պատերազմից հետո շատ տղամարդիկ անդամահատված , հաշվանդամությույամբ , տուն են վերադառնում, կինն է դառնում պատասխանատու այդ ամենի համար : Ստավում է կնոջ առաջ դրվում են խնդիրներ , որոնց գենդերային դերերի բաժանումնենրի պատճառով նա ընդհանրապես նախապատրաստված չէ

XS
SM
MD
LG