Մատչելի հղումներ

 
Ինչու են ճնշումների ենթարկվում Ռուսաստանում սոցիալական ցանցերը

Ինչու են ճնշումների ենթարկվում Ռուսաստանում սոցիալական ցանցերը


Վերջին շրջանում Ռուսաստանի իշխանություններն աննախադեպ ճնշում են գործադրում սոցիալական լրատվամիջոցների հանդեպ

Նախորդ օրը Մոսկվայի դատարանն ավելի քան տասը հայց է ստացել «Ռոսկոմնադզոր» -ից ընդդեմ Telegram- ի, Facebook- ի, Twitter- ի, TikTok- ի և Google- ի, որոնք չեն հեռացնում այն գրառումները, որտեղ կոչ է արվում դեռահասներին մասնակցել բողոքի ցույցերին ի աջակցություն ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի: Ընկերություններին սպառնում է տուգանքներ՝ սկսած 800 հազարից մինչև 4 միլիոն ռուբլի յուրաքանչյուր պահանջի համար:

Ավելի վաղ Mail.ru-ն ևս տուգանվել էր 4 միլիոն ռուբլով ՝ իր Օդնոկլասնիկի սոցիալական ցանցի կողմից արգելված տեղեկատվությունը չջնջելու համար: Նման պատրվակով «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը ևս տուգանվել է 1,5 միլիոն ռուբլով: Վերջինս հայտարարել է դատարանի որոշումը բողոքարկելու մտադրության մասին:

Դեկտեմբերին ընդունված օրենքները թույլ են տալիս Ռուսաստանի իշխանություններին տուգանքներ կիրառել այն հարթակների նկատմամբ, որոնք չեն հեռացնում արգելված բովանդակությամբ գրառումները կամ չեն կատարում պահանջը 24 ժամվա ընթացքում: Իշխանությունները նաև սահմանափակում են ամերիկյան ընկերություններին ազատ մուտք ունենալու հնարավորությունը սոցիալական ցանցերում, եթե դրանք որակվում են ռուսական լրատվամիջոցների հանդեպ խտրականություն կիրառող:

Բացի այդ, երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստորի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու վերջինիս տարածաշրջանային և տարածքայինկառույցները կկարողանան դիմել Ռոսկոմնադզոր՝ օրենքին անհամապատասխան համացանցայինքարոզչական նյութերի հրապարակումը կանխելու համար: Տեղեկատվական ռեսուրսիսեփականատերը պարտավոր է հեռացնել նման քարոզչական նյութերը՝ ծանուցում ստանալուօրվանից 24 ժամվա ընթացքում: Հակառակ դեպքում ռեսուրսը կարգելափակվի:

Անցյալ տարվա վերջից Ռուսաստանի իշխանությունները փոխել են մոտեցումը համացանցային կարգավորման ոլորտում, և այժմ, բացի արգելափակումներից, նրանք ավելի հաճախ կիրառում են տուգանքներ, Ամերիկայի ձայնի ռուսական ծառայության է ասել փաստաբան Սարգիս Դարբենյանը: Նրա կարծիքով, այդ նպատակով է փոփոխության ենթարկվում օրենսդրությունը:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան երեքշաբթի օրն ասել էր, որ արևմտյան ինտերնետային հսկաները «հաճախ չեն հարգում ռուսական օրենսդրությունը»:

Ըստ Դարբենյանի՝ Ռոսկոմնադզորի գործողությունները պետք է նաև դիտարկել ընդհանուր գրաքննությունն ուժեղացնելու և համացանցի ազատության դեմ հարձակումները շարունակելու շրջանակներում: Դարբենյանի կարծիքով բովանդակության հասանելիության սահմանափակման հարցում իշխանությունների քաղաքականությունը ձախողվել է: Բացի այդ, Դարբենյանը վստահ է, որ պետք է սպասել խստացումների նոր ալիքի:

«Արգելափակմանն ուղղված վերջին 8 տարիների օրենսդրությունը ցույց է տվել, որ Կրեմլը մեծ դժվարությամբ է կարողանում պայքարել համացանցի վերահսկողության համար: Եվ այժմ նրանք ցանկանում են ներգրավել այս գործընթացում առցանց հարթակները, որոնք բավականին մեծ տուգանքների սպառնալիքի ներքո պարտավոր կլինեն «ֆիլտրել» իրենց բովանդակությունը և ավելի զգայուն մոտեցում ցուցաբերել մոդերացիայի հարցում»,- ասում է փաստաբանը:

Իր հերթին, քաղաքագետ Ֆյոդոր Կրաշենիննիկովը կարծում է, որ Ռոսկոմնաձորի գործունեության ակտիվացումը պատահական չէ եւ կապված է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հիշեցնենք, որ Պուտինը վերջերս ՆԳՆ կոլեգիայում հայտնել է, որ երկրում համացանցը հաճախ օգտագործվում է «բոլորովին անընդունելի բովանդակություն» խթանելու համար: Միևնույն ժամանակ, նախագահը շեշտել է, որ անընդունելի է սոցիալական ցանցերի միջոցով անչափահասների ներգրավումը բողոքի ակցիաներին, ինչպես նաև բոլոր վերահսկիչ մարմիններին հանձնարարել մշտապես ստուգել համացանցերի տարածքը` օրենքի խախտումներ բացահայտելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG