Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի խոսնակ. Մարիան Քլարկ-Հաթինգի դեմ լրտեսության մեղադրանքները անհիմն են


ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դուջարիչն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում պատասխանել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ կապված հրապարակումներին:

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգն ավարտում է իր առաքելությունը և կհեռանա Հայաստանից: Դրանից առաջ մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին, թե իբր Հայաստանի իշխանությունները նրան մեղադրել են Ադրբեջանի ու Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության մեջ: Ստորև ներկայացնում են ՄԱԿ-ի խոսնակի հարցուպատասխանը լրագրողների հետ այս առիթով:

՛՛Հարց. Տեղեկություն է հաղորդվում, որ այս երկրի (Հայաստանի) կառավարությունը դադարեցրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) ներկայացուցչի լիազորությունները ` նրան մեղադրելով, մեջբերում ենք, ՛՛չհամագործակցված աշխատաոճի՛՛ մեջ: Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ իբր այդ անձը լրտեսությամբ է զբաղվել՝ հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, և ՀՀ իշխանությունները նրան ճանաչել են ՛՛persona non grata՛՛: Այսպիսով, դուք ունե՞ք որևէ մեկնաբանություն այս պնդումների վերաբերյալ:

ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դուջարիչ. Նրա դեմ լրտեսության մեղադրանքներն անհիմն են, և ես ամբողջապես կպաշտպանեի նրան: Այն, ինչ ես կարող եմ ասել և ինչ են ինձ փոխանցել ՅՈւՆԻՍԵՖ-ի իմ գործընկերներն այն է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հայաստանի կառավարությունը պայմանավորվել են, որ Մարիան Քլարկ-Հաթինգը կավարտի այս ամիս Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի իր առաքելությունը, և կտեղափոխվի այլ առաքելության: Նա բարձր որակավորում ունեցող, չափազանց փորձառու և նվիրված մասնագետ է, ով նախկինում աշխատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կենտրոնակայանում, եղել է Մալազիայում ներկայացուցիչ և այլ պաշտոններ զբաղեցրել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սոմալին, Գվինեան, Բենինը և Մադագասկարը:՛՛

Խոսնակն ընդգծել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է Հայաստանում 1993 թվականից՝ սերտորեն ու արդյունավետ համագործակցելով երկրի կառավարության հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG