Մատչելի հղումներ

‘’ԱՄՆ-ը աշխարհում ժողովրդավարությունը պաշտպանելու է իր օրինակով, այլ ոչ թե ուժով’’. Բլինքեն


ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասում է, որ Բայդենի վարչակազմն օտար երկրներում պաշտպանելու է ժողովրդավարությունը, սակայն դա չի անելու ծախսատար ռազմական միջամտության եղանակով:

ԱՄՆ-ի ռազմական ուժերն Իրաքում են գործում արդեն 30 տարի, Աֆղանստանում` 20: Արդեն ժամանակն է, որ այդ ուժերը վերադառնան հայրենիք, ասում են այդ քաղաքականության քննադատները:

Պետքարտուղարն էլ, որպես պատասխան, հայտարարում է, որ ժողովրդավարություն ԱՄՆ-ը այսուհետ տարածելու է ոչ թե ուժի, այլ օրինակի եղանակով:

‘’Մենք զարկ են տալու ժողովրդավարական վարքին ու վերաբերմունքին, եւ չենք փորձելու ռազմական ներխուժումներով տապալել ավտորիտար վարչակարգերը: Մենք այդ մարտավարությունը կիրառել ենք անցյալում: Սակայն որքան էլ բարի էր մեր տրամադրվածությունը, այդ եղանակն իրեն չարդարացրեց’’, ասել է նա:

Նրա խոսքերով, ռազմական միջամտության եղանակը դարձել է պատճառ, որ ժողովրդավարության տարածումը ստանա վատ պիտակավորում: Այդ եղանակը, ասում է նա, նաեւ դարձել է պատճառ, որ օտար երկրներում մարդիկ կորցնեն վստահությունն ամերիկացիների հանդեպ: Այդ պատճառով, ըստ Բլինքենի, Բայդենի վարչակազմը խնդրին մոտենալու է այլ անկյունից` զարկ է տալու իր իսկ ներսում ժողովրդավարությանը, որպես արտաքին քաղաքականության հրամայական:

Նրա խոսքերով, ամենամեծ սպառնալիքն այսօր Չինաստանն է, քանի որ այն միակ երկիրն է, որն ունի միջազգային համակարգը ապակայունացնելու ուժ: Նրա խոսքերով, Վաշինգտոնը Պեկինին պիտի վերաբերվի ուժի դիրքերից:

‘’Դրա համար հարկավոր է աշխատել դաշնակից պետությունների ու գործընկերների հետ, քանի որ միացյալ ջանքն ավելի ծանրակշիռ է, որպեսզի Չինաստանը կարողանար անտեսել’’, ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Այն հայտարարություններին, թե ինքն ու վարչակազմի մեծ թվով անդամներ եղել են Բարաք Օբամայի վարչակազմում եւ հիմա էլ վերականգնում են Օբամայի կարգերը, Բլինքենը պատասխանում է, որ այդ ժամանակներն անցել են եւ Բայդենն աշխարհին նայում է ավելի թարմ աչքերով:

XS
SM
MD
LG