Հունվարի 6-ի դեպքերի կապակցությամբ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել ավելի քան 250 մարդու.
Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը երեքշաբթի օրը ելույթ է ունենում Սենատի լսումների ժամանակ, որտեղ քննում են հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի դեմ իրագործված մահացու հարձակման հետ կապված գործը: Ուշադրության կենտրոնում գտնվող հարցերից մեկն այն է, թե ինչ դեր է ունեցել այդ գրոհը կասեցնելու գործում Ռեյի ղեկավարած գործակալությունը:
Արդարադատության նախարարությունը ավելի քան 250 անձանց դեմ հարուցել է դավադրությունից մինչև իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակումներ իրականացնելու շուրջ մի շարք քրեական մեղադրանքներ:
Հիշեցնենք, որ անկարգությունների արդյունքում հինգ մարդ էր զոհվել:
Գործով մեղադրյալներից առնվազն 18-ը կապված են ծայրահեղ աջ «Հպարտ տղաների», իսկ 9-ը` հակակառավարական «Երդում պահողներ» ռազմականացված խմբավորման հետ:
ՀԴԲ-ն դեռ չի ձերբակալել Կապիտոլիումի ոստիկանության սպա Բրայան Սիքնիկի մահվան եւ հանրապետական ու դեմոկրատական կուսակցությունների ազգային կոմիտեների շտաբի մոտ հայտնաբերված ինքնաշեն ռումբեր պատրաստելու մեջ որեւէ կասկածյալի: