ԱՄՆ-ը հիասթափություն է հայտնել 2015 թվականի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը վերակենդանացնելու նպատակով ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու հրավերն Իրանի կողմից մերժում ստանալու կապակցությամբ: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը հասկացրել է, որ պատրաստ է վերսկսել լուրջ դիվանագիտական աշխատանք այս հարցի շուրջ:
«Չնայած մենք հիասթափված ենք Իրանի պատասխանից, այնուամենայնիվ պատրաստ ենք նորից լուրջ դիվանագիտական աշխատանք իրականացնել՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայն ստանձնած պարտավորությունները վերակենդանացնելու համար», - ասել է Սպիտակ տան խոսնակը:
Նրա խոսքով, Վաշինգտոնը շուտով քննարկումներ է անցկացնելու 5 + 1 ձևաչափով: Այս նկատի ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամ պետություններին` ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան եւ Մեծ Բրիտանիա, ինչպես նաեւ Գերմանիա: