Վերջինիս հայտարաության մեջ ասված է .
«Եվրամիությունը մեծ ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Մենք բոլոր դերակատարներին խնդրում ենք պահպանել հանգստություն և խուսափել ցանկացած հռետորաբանությունից կամ գործողությունից, որը կարող է էլ ավելի սրել իրավիճակը:
Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքների ու գործընթացների խիստ պահպանմամբ: Հայաստանի Սահմանադրության համաձայն` Զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական հարցերում և մնան քաղաքացիական վերահսկողության ներքո։ Ժողովրդավարական ու սահմանադրական կարգի պահպանումը միակ ճանապարհն է, որով Հայաստանը կարող է արդյունավետորեն հաղթահարել այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է»
Facebook Forum