Մատչելի հղումներ

Ալեքսեյ Նավալնին երեքշաբթի օրը վերադարձավ դատարան


Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնին երեքշաբթի օրը վերադարձավ դատարան: Հիշեցնենք, որ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր ու ամենահայտնի քննադատ Նավալնիին այս ամիս էին բանտարկել ու կայացրել մոտ երեք տարվա ազատազկման մասին դատավճիռ: Նրան մեղադրում են պայմանական վաղաժամ ազատ արձակման պայմանները ոտնահարելու մեջ: Մի բան, ինչը Նավալնին հերքում է, իսկ Արեւմուտքը` քննարկում այդ պատճառով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սկսելու հարցը:

Նավալնին մեղադրվում է Երկրորդ աշխարհամարտի մի վետերանի զրպարտելու մեջ, ով անցյալ տարի մասնակցել էր սահմանադրական բարեփոխումների աջակցման գովազդային տեսանյութին, սահմանադրական փոփոխություններ, որոնք Պուտինին թույլ են տալիս եւս երկու ժամկետ առաջադրվել նախագահի պաշտոնում:

Այդ տեսանյութում ընդգրկված մարդկանց Նավալնին համարում է դավաճաններ եւ կոռուպցիաի մնացուկներ: Նա այսօր իշխանություններին մեղադրում է իր հեղինակությունը վարկաբեկելու փորձերի մեջ:

Ռուսաստանցիների մեծ մասը հարգում է Մոսկվայի բնորոշմամբ` Հայրենական պատերազմի վետերաններին, և նրանց հասցեին հնչող որեւէ քննադատություն այստեղ համարվում է սոցիալապես անընդունելի և վիրավորական:

Սպասվում էր, որ երեքշաբթի օրն ավելի ուշ պետական դատախազները պետք է դատարանին ասեին, թե ինչ պատիժ են իրենք ընտրում Նավալնիի համար:

Չնայած զրպարտության մեղադրանքը ենթադրում է մինչև երկու տարի ազատազրկման վճիռ, նրա փաստաբանն ասում է, որ Նավալնին չի կարող ազատազրկման դատապարտվել, քանի որ ենթադրյալ հանցագործությունը կատարվել է նախքան այս օրենքում փոփոխություն իրականացվելը:

Դատավորը դեռ չի կայացրել իր վճիռը:

Ավելի մեղմ պատիժ կարող է սահմանվել` բավարարվելով տուգանքով կամ համայնքային ծառայություններ իրականացնելու պարտադրանքով:

Նավալնիի ձերբակալությունից հետո Ռուսաստանի մեծ թվով քաղաքներում էին սկսվել փողոցային բողոքի ցույցեր: Նրա աջակիցներն ասում են, որ ցրտի պատճառով ցույցերը կշարունակեն գարնանը:

XS
SM
MD
LG