Մատչելի հղումներ

Նոր խորհուրդներ` ընդդեմ քովիդ 19-ի


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր խորհուրդներ է տալիս քովիդ հիվանդությամբ վարակված անձանց տանը բուժումները շարունակելու հարցում:

Խրախուսվում է տանն ունենալ զարկերակային օքսիմետրիա, որը չափում է արյան մեջ թթվածնի պարունակությունը: Տոկոսայնությունն անկում գրանցելու դեպքում, եթե հիվանդը նույնիսկ վատ չի զգում իրեն, հարկավոր է արագ տեղափոխել հիվանդանոց:

Ինչպես ԱՀԿ-ի փորձագետներն են ասում, իրենք խրախուսում են մարդկանց նաեւ ընդունել փոքր չափաբաժիններով արյան մակարդելիությունը նվազեցնող դեղամիջոցներ, թույլ չտալու համար, որ արյան անոթներում առաջ գան արյան խցանումներ:

ԱՀԿ-ի մասնագիտական թիմն այս պահին գտնվում է Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ 2019 գրանցվեցին կորոնավիրուսի առաջին դեպքերը: Կարանտինային ժամկետը երկու օր հետո լրանալուց հետո, նրանք չինացի գիտնականների հետ ուսումնասիրելու են վիրուսի ծագման պատճառները:

XS
SM
MD
LG