Մատչելի հղումներ

Ինչպես է իրավիճակը փոխում պատվաստանյութը


Աշխարհն անհամբերությամբ սպասում է այն օրվան, երբ պատվաստանյութը կփրկի աշխարհը կորոնավիրուսից: Իսկ ովքեր արդեն ենթարկվել են երկու պատվաստումների, ինչպե՞ս է կյանքը փոխվել նրանց համար:

Եթե նույնիսկ ենթարկվել են պատվաստման, շարունակելու են կրել դիմակներ ու պահպանել սոցիալական հեռավորութուն:

Ինչպես ֆիզիոթերապեւտ Թամար Սիվիսլյանն է ասում, իրենց կլինիկայում կան ծանր մեծաթիվ հիվանդներ: Այնպես որ անկախ այն հանգամանքից, բժիշկները ստացել են պատվաստում, թե ոչ, պետք է շարունակեն կրել դիմակներ:

Ինչպես նա է հիշեցնում, դեռեւս պարզ չէ, թե արդյոք պատվաստման ենթարկված անձինք այլեւս չեն տարածում վիրուսը:

Բժիշկներից Միշել Հայսլերն էլ ավելացնում է, որ պատվաստման ենթարկվելուց հետո էլ մարդիկ կարող են որոշ չափով դեռ կրել վիրուսը, որը տվյալ անձի համար կարող է վտանգավոր չլինել, սակայն կարող է տարածվել տվյալ անձի հազի կամ փռշտոցի արդյունքում:

Այնպես որ, բժիշկները հորդորում են պատվաստումներն ընդունած անձանց շարունակել հարգել ապահովության կանոնները:

Հիվանդությունների տարածումը կանխելու հարցերով մասնագետ Ուիլյամ Շաֆների խոսքերով, ‘’Չի կարելի ժողովրդի մի մասին պարտադրել կրել դիմակներ, մյուս մասին տալ դրանք չկրելու իրավունք: Դա առաջ կբերի անորոշություն’’: Դիմակ կրելը, ասում է նա, մեծ տառապանք չպետք է համարվի:

Բացի այդ, ասում են բժիշկները, պատվաստման առաջին չափաբաժինը չի երաշխավորում պաշտպանություն հիվանդությունից: Նրանք հիշեցնում են նաեւ քովիդ հիվանդության նոր տարատեսակների մասին: Օրինակ հարավաֆրիկյան տարատեսակի դեպքում ներկա պատվաստանյութերը գուցե արդյունավետ չլինեն:

Գիտնականները չգիտեն անգամ, թե պատվաստանյութերը որքան ժամանակ կարող են տվյալ անձին պահել անխոցելի ընդդեմ քովիդի: Այնպես որ, նրանք դեռեւս չեն կարողանում ասել, թե բնականոն կյանքը երբ ի վերջո կվերադառնա:

Այս պահին կարեւորը շարունակում են մնալ դիմակը, սոցիալական հեռավորությունն ու պատվաստանյութը:

XS
SM
MD
LG