Մատչելի հղումներ

Սենատը պատրաստվում է կայացնել իր դատավճիռը Թրամփի երկրորդ իմփիչմենթի վերաբերյալ


Շաբաթ օրը գործընթացի երկու կողմերն էլ կներկայացնեն իրենց վերջնական փաստարկները

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով Սենատի լսումները շարունակվեցին շաբաթ առավոտյան:

Դեռևս կողմերից որևէ մեկը չի հայտարարել, որ մտադիր է ներգրավվել վկաների: Սա նշանակում է, որ երկու կողմերն էլ, ամենայն հավանականությամբ, կներկայացնեն իրենց վերջնական փաստարկները արդեն շաբաթ օրը: Դրան կհաջորդի վերջնական քվեարկությունը:

Ուրբաթ օրը Թրամփի փաստաբաններն ավարտեցին նախկին նախագահի պաշտպանական փաստարկների ներկայացումը: Փաստաբանները դատավարությունն անվանեցին քաղաքական դրդապատճառներ ունեցող և անօրինական, այսպես կոչված «վհուկների որսի» շարունակություն:

«Այս իմփիչմենթն ամբողջովին կտրված է ամերիկյան ժողովրդի փաստերից, ապացույցներից և շահերից», - ասել է Թրամփի փաստաբան Մայքլ վան դեր Վինը:

Ուրբաթ օրը երեք ժամվա ընթացքում Թրամփի փաստաբանները ներկայացրեցին իրենց տեսակետը՝ որոշելով չօգտագործել հատկացված ամբողջ 16 ժամերը:

Նիստի սկզբում տեղի ունեցավ քվեարկություն՝ դատավարությանը վկաներ ներգրավվելու հարցի շուրջ: Վկաներ կանչելու միջնորդությանն աջակցեցին բոլոր դեմոկրատները և հինգ հանրապետականներ: Կողմ քվեարկեցին սենատորներ Քոլինզը, Գրեհեմը, Մուրկովսկին, Ռոմնին և Սասեն: Որոշումը կայացվել է 10 ձայնի տարբերությամբ. 55 սենատոր պաշտպանել է վկաներ կանչելու գաղափարը, 45-ը՝ դեմ է եղել:

Facebook Forum

XS
SM
MD
LG