Մատչելի հղումներ

Սենատորները Բայդենին հորդորում են դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» -ի շինարարությունը


Այս կապակցությամբ նամակը նախագահին են ուղղել սենատորներ Ջիմ Ռիշը և Ջին Շահինը

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համանախագահ հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը և Սենատի եվրոպական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ դեմոկրատ Ջին Շահինը ուրբաթ օրը նախագահ Ջո Բայդենին կոչ արեցին լիովին կատարել Կոնգրեսի կողմից ընդունված օրենքները «Հյուսիսային հոսք -2» գազատարի շինարարության վերաբերյալ և դադարեցնել այն:

Սենատորները նախագահին խնդրեցին լիովին կատարել Եվրոպական էներգետիկ անվտանգության պաշտպանության ակտի (PEESA) պահանջները՝ հաշվի առնելով օրենդրական փոփոխությունները եվրոպական էներգետիկ անվտանգության ոլորտում (PEESCA):

«Այս խողովակաշարը Ռուսաստանի համար հզոր նոր աշխարհաքաղաքական գործիք է, որը Ուկրաինային, Սլովակիային և այլ երկրներին կզրկի տարանցման վճարներից ստացվող եկամուտներից (Ռուսաստանից դեպի Եվրոպա գազի դիմաց)», - ասված է նամակում:

Սենատորները նախազգուշացնում են, որ «Հյուսիսային հոսք 2» -ը կարող է Արևմտյան Եվրոպային գցի կախվածության մեջ ռուսական գազից և դրան հաջորդած քաղաքական հետևանքներից առաջիկա 40 տարիների ընթացքում: Ավելին, ըստ սենատորների, ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքում ռուսական ենթակառուցվածքների ստեղծումը վտանգում է Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամներին:

Սենատորները հորդորեցին նախագահին և ներկայիս վարչակազմին շարունակել իրականացնել PEESA և PEESCA օրենքները և մինչև փետրվարի 16-ը զեկույց ներկայացնել Կոնգրեսին, որը ցույց կտա այն կազմակերպություններին, որոնք ակտիվորեն մասնակցում են «Հյուսիսային հոսք 2» -ի կառուցմանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG