Մատչելի հղումներ

Բայդենը մտադիր է փակել Գուանտանամոյի բանտը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է փակել Գուանտանամոյում գտնվող հայտնի բանտը: Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին ուրբաթ օրը հայտարարել է, որ բանտը կփակվի մինչև Բայդենի առաջին ժամկետի ավարտը

«Դա միանշանակ մեր նպատակն է», - ասաց Փսակին ՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Հունվարին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նույնպես հայտարարեց Գուանտանամոյի բանտի փակման անհրաժեշտության մասին: Նա առաջարկել է բժշկական և իրավաբանական օգնություն տրամադրել բանտում մնացածներին և մշակել բանտարկյալների տեղափոխման գործողությունների ծրագիր:

Հիշեցնենք, որ Գուանտանամոյի ռազմական բանտը, որը գտնվում է ոչ թե Միացյալ Նահանգների, այլ Կուբայի տարածքում, ստեղծվել է 2002 թվականի հունվարին ՝ Աֆղանստանում պատերազմի բռնկումից հետո: Այստեղ են գտնվում ծանր հանցագործություններ կատարած անձինք, այդ թվում ՝ միջազգային ահաբեկչական գործունեություն ծավալողներ ու ահաբեկչական կառույցների անդամներ:

Գուանտանամոյի բանտը հայտնի դարձավ հատկապես իրավապաշտպանների բացահայտումներից հետո, որոնք պնդում էին, որ բանտարկյալներն այստեղ խոշտանգումների են ենթարկվում, իսկ նրանց իրավական կարգավիճակը մնում է անհայտ:

Բարաք Օբաման խոստացավ փակել Գուանտանամոյի բանտը նախագահի պաշտոնի համար ընտրապայքարի ընթացքում: Նա հրամանագիր է ստորագրել բանտը փակելու մասին: Մի քանի տասնյակ բանտարկյալներ տեղափոխվել են այլ վայրեր: Որոշումը հետագայում չեղյալ հայտարարեց նախագահ Դոնալդ Թրամփը, որը նաև թույլատրեցԳուանտանամո նոր կալանավորների տեղափոխումը:

Մի պահ Գուանտանամոյում պահվում էր մոտ 780 բանտարկյալ: Այժմ նրանց թիվը 40-ն է:

Facebook Forum

XS
SM
MD
LG