Մատչելի հղումներ

Սենատում լսում են Թրափի փաստաբաններին


Իմփիչմենթի հարցերով զբաղվող ԱՄՆ-ի կոնգրեսականները պնդում են, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ուղղակիորեն կապված է Կապիտոլիումի դեմ գրոհ իրականացնելու գործողության հետ:

Ինչպես տեսագրությունների մեջ են ասում գրոհին մասնակցած անձինք, իրենք այստեղ են եկել ‘’Միացյալ Նահանգների նախագահի հրավերով’’:

Այժմ սենատորներին է տրված Թրամփին իմփիչմենթի ենթարկելու պարտավորությունը: Ինչպես դեմոկրատ կոնգրեսականներն են ասում, ‘’Հարկավոր է աշխարհին ցույց տալ, որ հունվարի 6-ը Ամերիկա չէր’’:

Կոնգրեսականների խոսքերով, ապստամբության մասնակիցներն իրավապահ մարմինների աշխատակիցներին այդ օրն ասել են, որ իրենք հետեւում են նախագահ Թրամփի հրամաններին: ‘’Նրանք չէին ամաչում իրենց հանցագործություններից, քանի որ հավատացած էին, որ կատարում են գերագույն հրամանատարի հրահանգները, որի համար չէին պատժվելու’’, ասում են կոնգրեսականները:

Կոնգրեսականներն ասում են, թե հարկավոր է նրան զրկել հետագայում որեւէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից, քանի որ նա նորից կարող է իր աջակիցներին հանել ոտքի:

Ինչպես կոնգրեսական Թեդ Լիուն է ասում. ‘’Ես չեմ վախենա, եթե Դոնալդ Թրամփը նորից մասնակցի ընտրություններին: Կվախենամ, եթե նա մասնակցի ու պարտվի: Պարտության դեպքում նա կանի այն, ինչ արեց հունվարին’’:

Սակայն նրան Սենատում իմփիչմենթի ենթարկելու հավանականությունը մեծ չէ, քանի որ պահանջվում է սենատորների ձայների երկու երրորդը, այսինքն հանրապետականների 17 ձայն:

Ուրբաթ օրվանից Սենատում լսում են Թրամփի փաստաբանների խոսքը: Նրանք փորձելու են ապացուցել, որ չկա իրավական հիմք ընդունելու համար, որ ապստամբությունը հրահրվել է նախկին նախագահի կողմից:

XS
SM
MD
LG