Մատչելի հղումներ

Եվրամիությունում պատվաստանյութի դանդաղ բաշխման քաղաքական վտանգը


Եվրոպայում շատերն են ուզում ենթարկվել կորոնավիրուսի դեմ պատվաստման: Սակայն այստեղ պատվաստանյութի մատակարարումները չեն բավականացնում:

Փետրվար ամսվա առաջին շաբաթվա ընթացքում Եվրոպական միության տարածքում պատվաստման է ենթարվկել բնակչության 4 տոկոսը, երբ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմել էր 11, Բեծ Բրիտանիայում`17 տոկոս:

Դրա պատճառներից մեկն այն է, որ Բրյուսելն ուժի մեջ է դրել արտահանումների վրա խիստ վերահսկողության կանոններ, վստահ լինելու համար, որ դեղագործական ընկերությունները, մինչեւ այլ երկրներ արտահանելը, Եվրոպայում հարգում են Եվրամիության հետ կնքված պայմանագրերը: Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդունում է այս ճանապարհին թույլ տրված սխալները: Նրա խոսքերով, պատվաստանյութի արտոնությունը տալու գործում ցուցաբերվել է դանդաղկոտություն:

ԵՄ-ի փոքր անդամ պետությունների համար համատեղ գնումներն իրենց արդարացրել են, ասում է փորձագետ Մեթ Բեւինգթոնը: Նա նշում է, որ Եվրամիության տարածքում պատվաստանյութը բաշխվել է բնակչության տոկոսային հարաբերությամբ:

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Ջոսեփ Բորելը վերջերս այստեղ ենթարկվեց սուր քննադատության` անցյալ շաբաթ Մոսկվա կատարած այցի համար: Այց, որը նախապես մի շարք պաշտոնատար անձինք էին կոչ արել չեղյալ հայտարարել: Չէ որ Ռուսաստանն այստեղից եվրոպացի երեք դիվանագետների էր արտաքսել այն պահին, երբ Բորելը ռուս իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ սկսել էր մամլո ասուլիս: Սա շատերը համարում են Եվրամիությունը Մոսկվայի կողմից նսեմացնելու քայլ, երբ վերջինս Կրեմլին մեղադրում է ընդդիմության առաջնորդներից Նավալնիին բանտարկելու կապակցությամբ:

Վերլուծաբանները նշում են, որ ԵՄ-ի ներսում այս հակասությունները, հավանաբար, կվերանան, եթե Եվրոպայում պատվաստումների ծրագիրը շարունակի արագություն հավաքել: Սակայն, եթե հետագայում եւս շարունակվեն ձգձգումները, այն կարող է Եվրամիության անդամ երկրների ժողովուրդների շրջանում դաշինքին հասցնել տեւական վնաս:

XS
SM
MD
LG