Մատչելի հղումներ

Մամուլ. Յուլիա Նավալնայան մեկնել է Գերմանիա


Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները Լեոնիդ Վոլկովին կալանավորելու որոշում են կայացրել

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան, մեկնել է Գերմանիա: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է «Ինտերֆաքս» ռուսական լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Չորեքշաբթի օրը ավելի վաղ ՌԴ իշխանությունները հրահանգել էին ձերբակաել Նավալնիի գործընկեր Լեոնիդ Վոլկովին:

Հիշեցնենք, որ անցած ամառ Ալեքսեյ Նավալնին տեղափոխվել էր Գերմանիա՝ Սիբիրում թունավորվելուց հետո: Ըստ արեւմտյան երկրների ՝ թունավորման ժամանակ օգտագործվել է նյարդային համակարգի վրա ազդող դեղամիջոց, որը որակվում է որպես քիմիական զենք:

Ռուսաստան վերադառնալուն պես Նավալնին բերման ենթարկվեց: Դատավարության ընթացքում, որը շատերը համարում էին թատրոն, պայմանական ժամկետը, որին նախկինում դատապարտվել էր քաղաքական գործիչը, փոխարինվեց իրական ձերբակալությամբ:

Ռուսաստանի տարբեր քաղաքներում տեղի ունեցան զանգվածային ցույցեր ՝ ի պաշտպանություն Նավալնիի: Ցույցերի ընթացքում ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է իրականացրել ցուցարարների շրջանում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պուտինին կոչ արեց անհապաղ ազատ արձակել Նավալնիին:

Facebook Forum

XS
SM
MD
LG