Մատչելի հղումներ

Թրամփի իմփիչմենթի գործընթաց. Օր երկրորդ


Մեղադրող և պաշտպանական կողմերը ստանում են 16 ժամ՝ իրենց փաստարկները ներկայացնելու համար, որին կհաջորդի հարցուպատասխանը սենատորների մասնակցությամբ

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի դատավարության ընթացքում Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ օրենսդիրները որպես դատախազներ կներկայացնեն իրենց դիրքորոշումը չորեքշաբթի օրը: Նախկին նախագահը մեղադրվում է անցյալ ամիս Կապիտոլիումի հարձակմանը հանգեցրած խռովությունը հրահրելու մեջ:

Իմփիչմենթի մենեջերներին և Թրամփի փաստաբաններին երկու օրվա ընթացքում կտրամադրվի հավասարապես 16 ժամ, որից հետո սենատորները հնարավորություն կստանան մոտ չորս ժամվա ընթացքում հարցեր ուղղել կողմերին:

Երեքշաբթի երեկոյան սենատորների մեծամասնությունը 56-44 հարաբերակցությամբ կողմ է քվեարկել իմփիչմենթի գործընթացի անցկացման օգտին՝ այն ճանաչելով սահմանադրական:

Ինքը Թրամփը, հրաժարվեց խոսել գործընթացի ընթացքում: Հավանաբար վերջինս չի մասնակցի ընդհանրապես որևէ նիստին: Ամբողջ գործընթացը կարող է տևել մոտ մեկ շաբաթ կամ մի փոքր ավելի երկար:

Facebook Forum

XS
SM
MD
LG