Մատչելի հղումներ

Սենատորների մեծ մասը Թրամփի իմպիչմենթի գործընթացը որակում է սահմանադրական


Վեց հանրապետական ​​սենատորներ սատարել են նախկին նախագահի իմպիչմենթի գործընթացը

Երեքշաբթի օրը ԱՄՆ Սենատի անդամների մեծ մասը կողմ է քվեարկել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործընթացի օգտին՝ համաձայնվելով դեմոկրատների այն փաստարկի հետ, որ ԱՄՆ Սահմանադրությամբ թույլատրվում է արդեն պաշտոնաթող նախագահին, ով մասնավոր անձ է, իմպիչմենթի ենթարկել:

Թրամփի փաստաբանները պնդում էին, որ Սենատը իրավական լիազորություն չունի քննարկել նախկին նախագահի իմպիչմենթի գործը:
Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները իմպիչմենթ են հայտարարել Դոնալդ Թրամփին նրա պաշտոնավարման վերջին օրերին: Թրամփին մեղադրում են խռովություն հրահրելու մեջ:

Չորս ժամ տևած քննարկումներից հետո, որի ընթացքում երկու կողմերն էլ ներկայացրեցին իրենց փաստարկները, Սենատում քվեարկության դրվեց պաշտոնաթող նախագահի իմպիչմենթի գործընթացի սահմանադրականության հարցը: Գործընթացը շարունակելու համար պահանջվեց պարզ մեծամասնություն: Արդյունքում, 56 սենատորներ ճանաչեցին իմպիչմենթի սահմանադրականությունը, իսկ հանրապետական 44 սենատորներ դեմ քվեարկեցին:

Սենատում հանրապետական վեց սենատորներ աջակցեցին իմպիչմենթի գործընթացին, ներառյալ սենատորներ Բիլ Քասիդին, Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին, Միթ Ռոմնին, Բեն Սասենը և Փաթ Թումին, հայտնում է CNN- ը:

Այդ քվեարկությունից անմիջապես հետո Սենատում ավարտվեց այսօրվա նստաշրջանը: Սենատորները կրկին կհանդիպեն չորեքշաբթի օրը, ժամը 12-ին՝ իմպիչմենթի գործընթացը շարունակելու համար:

Ներկայացուցիչների պալատի իմպիչմենտի մենեջերները և Թրամփի պաշտպանական թիմը երկու օրվա ընթացքում ունեն մինչև 16 ժամ իրենց դիրքորոշումները ներկայացնելու ժամանակ:

Facebook Forum

XS
SM
MD
LG