Մատչելի հղումներ

Ինչպես են մարդիկ վերաբերվում պատվաստմանը. Pew Research կենտրոնի հետազոտություն


Հասարակական կարծիքը զգալի փոփոխությունների է ենթարկվում արևմտյան կառավարությունների կողմից՝ կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման հարցում, ասվում է Pew հետազորական կենտրոնի նոր զեկույցում

Եվրոպայում և Միացյալ Նահանգներում շատ քիչ են այն ոլորտները, որոնց շրջանցել է համաճարակը: Մարդկանց առողջական խնդիրները չափազանց մտահոգիչ էին, տնտեսությունները՝ փակ, հասարակական կյանքը` կանգնած:

ԱՄՆ-ում գտնվող Pew հետազոտական կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրությունը բացահայտում է հասարակության կարծիքը, թե ինչպես են արևմտյան կառավարությունները հաղթահարում համաճարակը:

Ըստ կենտրոնի ներկայացուցիչ Քաթ Դևլինի՝ Գերմանիայում հասարակության 77% -ը կարծում է, որ մինչ այժմ իրենց երկիրը լավ աշխատանք է կատարել կորոնավիրուսի դեմ պայքարում: Կենտրոնի հարցման մյուս երեք երկրներում ՝ Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, կարծիքները մի փոքր ավելի տարբեր են: Այսպիսով, օրինակ, ԱՄՆ – ում 58% -ը կարծում է, որ իրենց երկիրը վատ է աշխատաել՝ համաճարակը կարգավորելու հարցում:

Հետազոտությունն իրականացվել է 2020 թ-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնի ստանձնումից առաջ և պատվաստման ծրագրի մեկնարկի սկզբնական շրջանում:

Եվրամիությունը շատ ավելի դանդաղ է գործել պատվաստումների ծրագրերը կյանքի կոչելու հարցում: Փարիզի կլինիկաներից մեկում, օրինակ, նման դանդաղ ընթացքը հիասթափություն է առաջացրել: Տեղական իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ լիովին պատրաստ են և մոբիլիզացված, սակայն պատվաստանյութերի բացակայությունը կարևոր բացթողում է:

Ֆրանսիան և ԵՄ այլ պետությունները պնդում են, որ պատվաստանյութերի հաստատման գործընթացը չպետք է արվի հապճեպ, որը կարող է նվազեցնել հասարակության վստահությունը: Ըստ ուսումնասիրության, Ֆրանցիայի բնակչությունը պատվաստանյութի նկատմամբ ամենաթերահավատներից է աշխարհում: Ըստ ուսումնասիրության, չափահաս բնակչության միայն 40% -ից ավելին է պատրաստ պատվաստվել: Նախագահ Էմանուել Մաքրոնը վերջերս մերժեց պարտադիր պատվաստում սահմանելու կոչը:

Pew- ի կենտրոնը հարցում է իրականանցրել պարտադիր պատվաստումների ուդրանց նկատմամբ հանրային վերաբերմունքի շուրջ:

Ըստ Pew հետազոտական կենտրոնի ներկայացուցչի՝ երեք երկրներում, որտեղ այդհարցը բարձրացվել է, մարդկանց մեծամասնությունը պետության կողմից պատվաստման պարտադրմանը դեմ է: Օրինակ, Ֆրանսիայում 75% -ը դեմ էհանդես եկել պետության կողմից պարտադրվող պատվաստման գաղափարին: Միացյալ Թագավորությունում իրավիճակն այդ առումով ավելի լավ է. Պետության կողմից պատվաստում ստանալու պարտադրմանը կողմ է հարցվածների 62% -ը:

Մեծ Բրիտանիայում այսօր պատվաստումների ծրագիրը թափ է ստանում: Ավելի քան 12 միլիոն մարդ արդեն ստացել են առաջին դեղաչափը: Մեծ Բրիտանիայում սակայն գրանցել է կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը Եւվրոպայում:

Մայիսին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կդառնան մեկ այլ ցուցանիշ` Մեծ Բրիտանիայի կառավարության հակահամաճարակային ծրագրի հանրային վստահության հարցում:

Facebook Forum

XS
SM
MD
LG