Մատչելի հղումներ

Տնտեսական հարցերն ու իմփիչմենթը` ԱՄՆ-ի Կոնգրեսում


ԱՄՆ-ի Կապիտոլումի դեմ իրականացված գրոհը նորից դառնալու է խոսակցության կարեւոր թեմա Կոնգրեսում, երբ օրենսդիրները սկսեն տնտեսությանը զարկ տալու ծրագրի, համավարակի ու նախկին նախագահ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու շուրջ քննարկումներ:

Կոնգրեսի հանձնաժողովները շուտով կսկսեն տնտեսական ծրագրի շուրջ Բայդընի ներկայացրած առաջարկների քննարկումը, որոնց համաձայն, ֆինանսական հատկացումներ կկատարվեն ընտանիքներին, աշխատավորներին, բիզնեսներին ու տեղական կառավարություններին:

Հանրապետականներից շատերն են ասում, որ ծրագիրը չափազանց մեծ է եւ չի կենտրոնանում համավարակի արդյունքում առաջ եկած խնդիրների վրա: Դեմոկրատներն ասում են, թե օրենսդրությունը պետք է ընդունվի շատ արագ, տնտեսությանն ի նպաստ:

Ինչպես երկրի տրանսպորտի նախարար Փիթ Բութիջիչն է ասում, ‘’Նպատակն այն է, որ օժանդակությունը ստանան հնարավորին չափ ավելի մեծաթիվ ամերիկացիներ, ստանան հնարավորին չափ արագ’’:

‘’Ժամանակը գլխավոր հարցն է’’, ասում է նա:

Թրամփին իմփիչմենթի ենթարկելու դատավարությունն անցկացվելու է Սենատում: Գլխավոր մեղադրանքն այն է, որ նրա խոսքերն ու հայտարարություններն են հրահրել հարձակումն ընդդեմ երկրի Կոնգրեսի շենքի:

Հանրապետականներից շատերն են կասկածում, որ Սենատում դա կհաջողվի ապացուցել:

Հիշեցնենք, որ Սենատում հանրապետականներն ու դեմոկրատներն ունեն հավասար թվով աթոռներ` 50-50: Իմփիչմենթի համար հարկավոր է, որ դեմոկրատներին միանա առնվազն 17 հանրապետական: Իսկ սա իրոք շատ քիչ հավանական է թվում:

XS
SM
MD
LG