Մատչելի հղումներ

AstraZeneca-ն արդյունավետ չի գործում հարավաֆրիկյան տարատեսակի դեպքում


AstraZeneca բրիտանական դեղագործական ընկերությունը շաբաթ օրը հայտարարեց, որ Օքսֆորդի համալսարանի հետ համագործակցության արդյունքում ստացած իր պատվաստանյութը, կարծես միայն սահմանափակ պաշտպանություն է ապահովում կովիդ հիվանդության հարավաֆրիկյան տարատեսակի դեպքում:

Կորոնավիրուսի տարատեսակների շարքում առավել մտահոգիչներն են այսպես կոչված, բրիտանական, հարավաֆրիկյան և բրազիլական տարատեսակները, որոնք ունեն ավելի արագ տարածվելու հատկություն:

Փորձարկումների առաջին երկու փուլերը ցույց են տվել, որ պատվաստանյութը միայն չնչին ազդեցություն է գործում հարավաֆրիկյան կորոնավիրուսի մեղմ տեսակի վրա: Սրանք այն դեպքերն են, որոնցով վարակված ավելի քան 2000 անձանցից որեւէ մեկը ոչ հոսպիտալացվել է, նրանցի որեւէ մեկը չի մահացել:

Հիմա ընկերությունն աշխատանքներ է տանում, որպեսզի պատվաստանյութի մեջ կատարվեն այնպիսի հավելումներ, որոնց առկայության դեպքում այն արդյունավետ կլինի նաեւ նոր տարատեսակի համար:

Հարավաֆրիկյան Հանրապետությունն այժմ կասեցրել է Oxford-AstraZeneca-ից գնումները, քանի որ պարզել են, որ այստեղ կորոնավիրուսի դեպքերի 90%-ը կազմում է նոր տարատեսակը: Այս երկրում մինչ այժմ գրանցվել է վարակի մեկ եւ կես միլիոն դեպք: Այս երկրիրն արդեն իսկ գնել է պատվաստանյութի մեկ միլիոն չափաբաժին ու պատրաստվում էր պատվաստումները շուտով սկսել: Հիմա առողջապահության նախարարությունը քննարկում է հետագա անելիքները:

XS
SM
MD
LG