Մատչելի հղումներ

Բայդըն. ԱՄՆ չի պատրաստվում վերացնել պատժամիջոցները՝ Իրանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար


Դրա մասին հայտնի է դարձել CBS News հեռուստաընկերությանը նախագահի տված հարցազրույցից 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդընն ասել է, որ Վաշինգտոնը չի վերացնի Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները՝ վերջինիս հետ բանակցություններ վերսկսելու համար: Խոսքը Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի հնարավոր վերականագման մասին է: Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը դուրս էր բերել ԱՄՆ-ը Իրանի միջուկային համաձայնագրից:

Նախագահն այս մասին հայտնել է ուրբաթ օրը CBS News- ին տված հարցազրույցում, որից հատվածներ ցուցադրվել են կիրակի օրը:
Բայդընը բացասական պատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն առաջինը կվերացնի պատժամիջոցները` Իրանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար: Միևնույն ժամանակ, նախագահը հասկացրել է, որ Իրանը նախ պետք է դադարեցնի ուրանի հարստացման ուղղությամբ աշխատանքները, որոնք խախտում են միջուկային համաձայնագիրը:

Facebook Forum

XS
SM
MD
LG