Մատչելի հղումներ

Փակե՞լ թե չփակել Թրամփի ֆեյսբուքյան հաշվեհամարը


Բացի այն, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կանգնած է Սենատի կողմից իմփիչմենթի ենթարկվելու խնդրի առաջ, նա կանգնած է նաեւ Ֆեյսբուքի եւ Ինստագրամի իր հաշվեհամարներից զրկվելու հնարավորության առջեւ:

Ինչպես Ֆեյսբուքի վերստուգիչ խորհրի անդամներից Էնդի Բայունին է ասում, իրենք նման հարցերում մեծապես են հաշվի առնում ընկերության չափանիշները, արժեքներն ու մարդու իրավունքների մասին միջազգային օրենքները:

Խորհրդի անդամները վերջերս էին անցկացրել լսումներ, որի ժամանակ Թրամփի հաշիվը փակելու առաջարկին կողմ էր քվեարկել 4, դեմ` 5 անդամ: Դրա արդյունքում վերաբացվել էր Թրամփի հաշվեհամարը:

Հունվարի վեցին Կոնգրեսի շենքի դեմ իրականացված գրոհից հետո Ֆեյսբուքը նորից հարցը դրեց քննարկման: Եվ հիմա շատերն են ասում, որ սոցիալական այս լրատվամիջոցը գործում է կարծես անկախ մի պետություն, իր դատական համակարգով:

Այդ պատճառով, ասում են վերլուծաբանները, նման դեպքերում հարկավոր են օրենքներ ու կառավարության կողմից հաստատված կանոններ: Ֆեյսբուքի վերստուգիչ խորհրդի անդամներից ոմանք ասում են, որ իրենց ներքին օրենքները չեն խանգարում պետական օրենքներին ու կանոններին: ‘Սակայն մենք մեզ չենք համարում տարբեր երկրների օրենքների հպատակներ: Մեր նպատակը մեր էջերում չափավորությունը պահպանելն է’’, ասում է Էնդի Բայունին:

Հիմա Ֆեյսբուքը սպասում է Թրամփի վերաբերյալ հասարակական հարցման արդյունքներին, եւ նախկին նախագահի հաշվեհամարի շուրջ որոշում կկայացնի այդ հասարակական կարծիքը ստանալուց հետո:

XS
SM
MD
LG