Մատչելի հղումներ

Թրամփին իմփիչմենթի ենթարկելու կողմնակիցների ու դրան դեմ հանդես եկողների տեսակետները


Ինչպես է անդրադառնում Թրամփի նախագահության վերջին օրերին Կոնգրեսի շենքի դեմ իրականացված գրոհը ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության համակիրների վրա: Օրինակ Ջամայկայից ԱՄՆ ներգաղթած Քրիս Մորիսը, որը քվեարկել է հօգուտ Թրամփի, այսօր մեղադրում է Թրամփին երկիրը մասնատելու մեջ:

Դեմոկրատները մեղադրում են Թրամփին մինչեւ բռնի գործողություններն խոսքերի համար, որոնք դարձան Կապիտոլիումի դեմ հարձակման պատճառ: Մորիսի նման պես հանրապետականների կողմնակից մեծաթիվ ամերիկացիներ են ողջունում Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցում հանրապետական մի քանի օրենսդիրների կողմից կողմ քվեարկելու հանգամանքը:

Դպրոցական ուսուցիչ Աարոն Սյուելը չի քվեարկել Թրամփի օգտին: Եվ այսօր Թրամփի աջակիցներին է դատապարտում Կոնգրեսի շենքի դեմ իրականացված հարձակման համար: Նրա խոսքերով, չափազանց մեծ զայրույթ իրենց մեջ կուտակելու արդյունքում էր, որ այս մարդիկ դիմեցին նման քայլի:

Սրանից ավելի մեծ չարագործություն չի պատկերացնում Վաշինգտոն նահանգի բնակիչ Դեբորա Թիլգերը: Նրա խոսքերով, այդ մարդիկ նման քայլի են դիմել Թրամփի անվան վրա ստվեր նետելու նպատակով:

Այովա նահանգից Մերի Քլարքի խոսքերով, այդ ամենը կազմակերպվել էր դեմոկրատների կողմից: Նա չի հավատում, որ այդ ցուցարարները Թրամփի աջակիցներն էին: Թեքսաս նահանգից Քրիստինա Մորքոմն էլ նմանություն է տեսնում սեւամորթների իրավուքները պաշտպանելու նպատակով ու Թրամփին աջակցելու համար սկսված ցույցերի ժամանակ այն մարդկանց միջեւ, որոնք նրա խոսքերով, պարզապես առիթն օգտագործում են վայրագություններ իրականացնելու համար:

Կալիֆոռնիայից Նենսի Շիիթսի խոսքերով էլ, դեմոկրատները ցանկանում են Թրամփին ենթարկել իմփիչմենթի, որպեսզի նա այլեւս չունենա իր թեկնածությունը դնելու իրավունք: ‘’Սակայն ես կարծում եմ, որ Թրամփը դա արդեն արել է ինքն իր դեմ’’, ասում է նա:

Իսկ ինչպես հանրապետական քաղաքական խորհրդական Մեթյու Ուիլշիրն է ասում, հանրապետականների միջեւ սկսվել է մի տեսակ քաղաքացիական պատերազմ: ‘’Սակայն նրանք բոլորն էլ դեմ են, որ Թրամփը ենթարկվի իմփիչմենթի: Քրիս Մորիսի խոսքերով էլ, նման քվեարկությունն է՛լ ավելի կխորացնի մասնատումն այս երկրում:

Շատերն են ասում, որ հիմա ամեն ինչ մի կողմ դնելու եւ բնականոն աշխատանքները վերսկսելու ժամանակն է:

XS
SM
MD
LG