Մատչելի հղումներ

Բայդընը Պուտինից պահանջել է ազատ արձակել Նավալնիին


Սպիտակ տան խոսնակը լրագրողներին պատմել է Պուտինի հետ Բայդընի հեռախոսազրույցի մանրամասների մասին:

Նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բանտից ազատել Ալեքսեյ Նավալնին, որը Ռուսաստանում ձերբակալվել է Գերմանիայից ժամանելուց անմիջապես հետո: Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին տեղեկացրել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:

Ըստ Փսակիի, Բայդընը Պուտինին մի շարք հարցեր է հղել, որոնց թվում են 2020 թվականի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության, Ուկրաինայի ինքնիշխանության ոտնահարման, SolarWind-ի դեմ զանգվածային կիբերհարձակմանը և Նավալնիի ձերբակալությանը վերաբերող հարցեր:

Հինգշաբթի օրը Փսակին ասել է, որ Բայդընը Պուտինի հետ զրույցի ընթացքում չի թաքցրել Ռուսաստանի կառավարության գործողությունների նկատմամբ իր վրդովմունքն ու անհանգստությունը:

Այս շաբաթվա սկզբին Սպիտակ տունը հաղորդել էր, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են, որ երկու կողմերի համապատասխան թիմերը սկսեն Ռազմավարական և հարձակողական սպառազինության մասին պայմանագրի երկարաձգման գործընթացը (START-3): Համաձայնագիրը, որը կարգավորում է երկու երկրների ռազմավարական միջուկային զինանոցները, լրանում է փետրվարի 5-ին:

START III- ի պայմանների համաձայն՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը իրավունք չունեն ավելի քան 1500 ռազմավարական միջուկային մարտագլխիկներ տեղակայել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը ստորագրել է մի օրենք, որը վավերացնում է ԱՄՆ-ի հետ երկկողմ պայմանագրի երկարաձգումը ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին:

Կրեմլի կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ START-3 պայմանագրի երկարաձգումը բխում է Ռուսաստանի ազգային շահերից և օգնում է պահպանել Մոսկվայի և Վաշինգտոնի ռազմավարական հարաբերություններում թափանցիկությունն ու կանխատեսելիությունը:

XS
SM
MD
LG