Մատչելի հղումներ

Սեւամորթների իրավունքների պաշտպաններն ունեն հույս, որ լսելի կլինեն Վաշինգտոնում


Սեւամորթների դեմ ոստիկանների կողմից իրագործված բռնություններից հետո անցած ամիսների ընթացքում շարունակվում էին զանգվածային բողոքի ցույցերը:

Նախագահի պարտականությունները ստանձնելով, Ջո Բայդընը ստորագրեց ռասայական արդարությունն աջակցելու մասին նախագահական մի շարք գործադիր հրամանագրեր: Սակայն ոչ բոլոր ակտիվիստներն են վստահ, որ նախագահը կիրագործի իրենց շարժման բոլոր պահանջները: Նրանք չեն հավատում, որ Բայդընը ոստիկանությանը հատկացվող բյուջեի մի մասը կուղղի այլ գործակալությունների ու չեն հավատում, որ նա կվերացնի մասնավոր դաշնային բանտերը, չնայած այն հանգամանքին, որ Բայդընը ստորագրել է այդ մասին հրամանագիր:

Ինչպես ցուցարարներն են ասում, մյուս կողմից էլ հավատում են, որ Բայդընը քիչ փոփոխություններ չի կիրակացնի: ‘’Բայդընը մեր առաջին ընտրութունը չէր, սակայն քանի որ նա միակ ընտրությունն էր, մենք նախընտրեցինք նրան, քան Թրամփին’’, ասում են շատերը:

Ակտիվիստներից Թիլ Լինդսեթի խոսքերով, ‘’Քանի որ Բայդընն ընտրված է, չի նշանակում, որ սեւամորթների համար կանի ճիշտ քայլեր: Մենք ընտրությունների արդյունքում հեռացրինք Թրամփին, եւ հիմա ժամանակն է, որ Բայդընը ցույց տա, որ կատարում է սեւամորթների արդար բոլոր պահանջները’’:

Սեւամորթների իրավունքները պաշտպանելու կոչերով սկսված շարժման ընթացքում տեղի ունեցան մեծ թվով բռնություններ, սակայն շարժումն իր առջեւ դրել էր խաղաղ ցույցեր անցկացնելու նպատակ: Հիմա ակտիվիստներն աշխատում են այդ սխալն ուղղելու ուղղությամբ: Նրանք կոչ են անում, որ տարբեր համայնքներում շարունակվեն անարդարությունների դեմ քննարկումները:

Ինչպես շարժման կազմակերպիչներից Ջիլիսա Միլթոնն է ասում, ‘’Մարդիկ երբեմն չեն պատկերացնում, որ իրենցից յուրաքանչյուրը կարող է իր գործը կատարել այս ուղղությամբ:

Նրանք կոչ են անում, որ մարդիկ անարդարությունների ու հավասարության սկզբունքը խախտելու փաստերի մասին բարձրաձայնեն իրենց ընտանիքներում, իրենց աշխատանքային շրջապատում, եկեղեցիներում, համայնքներում, այնտեղ, որտեղ անցակացվում են առցանց հանդիպումներ:

Ու նրանք հույս ունեն, որ քննարկումները շարունակվելու դեպքում, իրենց ձայնն ավելի լսելի կլինի Վաշինգտոնում:

XS
SM
MD
LG