Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նոր վարչակազմն` ընդդեմ երկրագնդի ջերմացման


2020 թվականը գրանցվել է որպես ամենաշոգ տարի: Ջերմացման ընթացքը կասեցնելու նպատակով նավթի, գազի ու ածխի արտանետումները կրճատելու մասին խոսելիս, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդընն ասում է, որ ԱՄՆ-ը այլեւս չի կարող հապաղել:

Բայդենն արդեն ստորագրել է հրամանագրեր, ըստ որոնց պետությանը պատկանող տարածքներում արգելվելու են նավթի ու գազի արդյունահանման նոր լիցենզավորումները: Սրա արդյունքում մինչեւ 2030 թվականը երեսուն տոկոսով պետությունը խնայելու է երկրի հողային տարածքներն ու ջրի պաշարները:

Ինչպես կլիմայական փոփոխությունների հարցերով ԱՄՆ-ի հատուկ նախագահական դեսպանորդ Ջոն Քերրին է ասել, Փարիզի համաձայնագիրը բավարար չէ երկրագնդի կլիմայական խնդիրը լուծելու համար:

‘’Աշխարհում ածխաթթու գազերի 90 տոկոսը մթնոլորտ է արտանետվում ԱՄՆ-ից դուրս գտնվող տարածքներից: Եթե ԱՄՆ-ը նույնիսկ լիովին դադարեցներ արտանետումները, խնդիրը չէր լուծվելու’’, ասում է նա:

‘’Սակայն Բայդընի վարչակազմը, առաջին անգամը լինելով, ԱՄՆ-ի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հարց է դարձնելու կլիմայական փոփոխությունը’’, ասել է Ջոն Քերրին:

Բայդընը կարծում է, որ կլիմայի հարցով իրականացվելիք ծրագիրը կօգնի վերականգնել տնտեսությունը, կբացվեն նոր աշխատատեղեր:

Սակայն Արեւմտյան Վիրջինիայի Ածխարդյունաբերության ընկերակցության ներկայացուցիչ Քրիս Հեմիլթոնի խոսքերով, դա պարզապես ‘’ծիծաղելի’’ ծրագիր է: Նա չի հավատում, որ մի աշխատատեղը փակելով ու մյուսը բացելով, զարկ է տրվում տնտեսությանը:

Իսկ ինչպես ԱՄՆ-ի նոր վարչակազմն է հայտարարում, կլիմայական այս ծրագրով նախատեսվում է ներդրումներ կատարել ավելի աղքատ ու ազգային փոքրամասնություններով կազմված համայքներում, որոնք առաջինն են իրենց վրա զգում բնական աղետների, աղտոտվածության եւ կլիմայական փոփոխությունների հետ կապված բոլոր հետեւանքները:

XS
SM
MD
LG