Մատչելի հղումներ

Միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի համար առաջնային հարցեր են Ռուսաստանը, Չինաստանն ու Եմենը


ԱՄՆ-ի նոր պետքարտուղարն իր առջեւ դրված առաջնային խնդիրներ է համարում Եմենը եւ Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերությունները:

Էնթընի Բլինքընն ասել է. ‘’Նոր օր է սկսվում Ամերիկայի համար, նոր օր` աշխարհի համար’’:

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնում մամուլի միջոցների հետ իր առաջին հանդիպման ժամանակ նա ասել է, թե մասանվորապես կենտրոնանալու է հութիների նկատմամբ պատժամիջոցներ սահմանաելու հարցի վրա, որոնք, ըստ նրա, խոչընդոտում են Եմենի ժողովրդի համար հատկացվող մարդասիրական օգնությունը:

Չինաստանի մասին տրված հարցին ի պատասխան Բլինքընն ասում է, թե համաձայն է Պեկինի նկատմամբ նախորդ վարչակազմի կողմից հնչած մեղադարնքներին: ‘’Ես եկել եմ այն եզրակացության, որ ույղուրների նկատմամբ Չինաստանում իրականացվել է ցեղասպանություն’’, ասել է նա:

Չինաստանի հետ կապված հարցն ուղղվել է նաեւ Կապիտոլիումում, որտեղ սենատորները լսում էին ՄԱԿ-ում դեսպանի պաշտոնում Բայդընի նշանակած թեկնածու Լինդա Թոմաս-Գրինֆիլդի հաստատման հարցը:

Վերջինս նույնպես խոստացել է, որ հաստատվելու դեպքում ինքը պայքարելու է ՄԱԿ-ի բանաձեւերի նկատմամբ Չինաստանի կառավարության ‘’վնասարար կեցվածքի’’ դեմ:

Նրա խոսքերով, միջազգային ասպարեզում Չինաստանի հաջողություն կգրանցի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը հրաժարվի աշխարհում առաջնային իր դիրքերից: Իսկ դա, ըստ նրա, տեղի չի կարող ունենալ իր պաշտոնավարման ընթացքում:

XS
SM
MD
LG