Մատչելի հղումներ

Էնթընի Բլինքենի ընտանիքի անցած ուղին


Ջո Բայդընի վարչակազմը լինելու է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաբազմազանը, պաշտոնյաների ազգային ու էթնիկ պատկանելության առումով: Նրանցից մեկը պետքարտուղարի պաշտոնում Բայդընի կողմից ներկայացված թեկնածու Էնթընի Բլինքենն է, որն ունի արմատներ Ռուսաստանում, Իսրայելում ու Եվրոպայում:

Ինչպես հրեական ծագումնաբանական հետազոտությունների կենտրոնից են հայտնում, ուկրաինական Պերեյասլավ քաղաքի մատյաններում Բլինքենների ընտանիքի անունը գրանցվել է 1874 թվականին: Յանքելի ու Ռիսի ընտանիքում ծնվել էր չորս երեխա: Նրանց ամենաերիտասարդ որդին`1879 թվականին ծնված Մեյերն էր, որը Կիեւում ամուսնանում է քսանամյա Մահլեի հետ եւ 1900 թվականին ունենում իրենց առաջին որդուն` Մովսեսին:

Ավելի ուշ ծնվում են մյուս երեք որդիները` Սողոմոնը, Յակով-Գիրշելը եւ Վիկտորը: 1904 թվականին Բլինքենների ընտանիքը, այդ թվում Մովսեսը տեղափոխվում են Ամերիկա ու հաստատվում Նյու Յորքում:

Ինչպես Ամերիկայի ներագաղթի պատմության կենտրոնի տնօրեն Ջեքի Շալքն է ասում, ‘’Էլիսի կղզում գտնվող փաստաթղթերից պարզվել է, որ այստեղ հերթի կանգնած Մեյերին հանում են շարքից: Նրա անվան կողքը դրված է խաչ ու մենք այսօր հաստատ չգիտենք, թե որն է եղել այդ խաչի իմաստը’’: Սակայն փաստն այն է, որ նրան հանել են շարքից հավելյալ հարցաքննության համար, ասում է Շալքը:

Մեյերի որդիները ամուսնացել են ու փոխել իրենց անունները: Սողոմոնը դարձել է Սեմ, Մովսեսը դարձել է Մորիս:

Մորիսն ունեցել է երկու որդի: Նրանցից Դոնալդ Բլինքենը եղել է Հունգարիայում ԱՄՆ-ի դեսպանը, եւ այսօր պետքարտուղար Էնթընի Բլինքենի հայրը: Ծնողների ամուսնալուծությունից հետո ապագա պետքարտուղարի ընտանիքը, մոր եւ խորթ հոր հետ միասին տեղափոխվել է Փարիզ: Հրեական ողջակիզումից փրկված խորդ հայրը` Սամուել Պիսարը գրող է ու փաստաբան:

Էնթընի Բլինքենը վարժ խոսում է ֆրանսերեն ու նվագում է կիթառ:

Ինչպես շատերն Ամերիկայում, Բլինքենը հեռավոր հարազատներ ունի հեռավոր այնպիսի վայրերում, ինչպես Ռուսաստանը, Իսրայելն ու Եվրոպան:

XS
SM
MD
LG