Մատչելի հղումներ

Բրէքզիթի արդյունքում դժգոհ են բրիտանացի ձկնորսները


Եվրոպական միությունից դուրս գալուց հետո խոստանում էին սահուն անցում: Սակայն պարզվում է, որ ելքն այնքան էլ հարթ չէ:

Մեծ Բրիտանիան Եվրոպական միությունից դուրս գալու մասին պայմանագրում կա կետ այն մասին, որ բրիտանական ջրային տարածքներում նավերի մեկ քառորդի ձկնորսական իրավունքը եկող հինգ տարիների ընթացքում պիտի հանձնվեր Մեծ Բրիտանիային: Ինչպես տեղացիներից շատերն են ասում, վարչապետ Բորիս Ջոնսոնը խաբել է իրենց: Նրանցից շատերն էլ վարչապետին դավաճան են անվանում: Խնդիրն այն է, որ բրիտանացի ձկնորսներն ավելին էին սպասում: Բրիտանական նավերով որսված ձկան կեսն արտահանվում է դեպի Եվորպական միության երկրներ, որը նախորդ տարի կազմել էր մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն դոլար: Բրէքզիթի պատճառով այսօր իրականացվում են սահմանային ստուգումներ, պահանջվում է թղթաբանական մեծ աշխատանք, ինչը հանգեցնում է ուշացումների ու պահանջում հավելյալ ծախսեր: Այդ պատճառով էին արտահանմամբ զբաղվող մի քանի ընկերություններ խորհրդարանի առջեւ անցկացնում բողոքի ցույց:

Ինչպես նրանք են ասում, խեցգետնավորները պիտի վաճառվեն կենդանի վիճակում: Երբ կենդանի չէ, այլեւս պիտանի չէ վաճառքի համար:

Կառավարությունը խոստանում է լուծել նշված խնդիրները: Վարչապետը խոստանում է փոխհատուցել տուժած ձկնորսներին ու արտահանողներին ու ասում, որ ձկնորսությունը շարունակելու է զարգանալ այստեղօ

Սակայն կան այլ խնդիրներ եւս: Հարկային նոր քաղաքականությունը եվրոպական որոշ ընկերությունների ստիպել է դադարեցնել վաճառքը բրիտանացի գնորդներին: Կրճատվել է Բրիտանական նեղուցով նավարկությունների ծավալը:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարում է, թե Բրէքզիթն առաջարկում է տնտեսական նոր հնարավորություններ Եվրոպական միությունից դուրս: Իսկ ինչ վերաբերում է կորոնավիրուսի պատճառով տուժած ընկերություններին, պետք է ասել, որ այստեղ կորուստներն ավելի մեծ են, քան Բրէքզիթի հասցրած վնասը:

XS
SM
MD
LG