‘’Մոդերնա’’ դեղագործական ընկերությունը երկուշաբթի օրը հայտարարեց, որ կովիդ 19 հիվանդության դեմ իր ստեղծած պատվաստանյութը պաշտպանում է Մեծ Բրիտանիայում ու Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերված վիրուսի նոր տարատեսակից: Ըստ հրապարակված հայտարարության, ընկերությունը հակամարմինների նվազում չի արձանագրել բրիտաականան տարատեսակի դեպքում: Հակամարմինների կողմից ռեակցիայի նվազում արձանագրվել է: Սակայն պատվաստանյութի երկու չափաբաժինը բավարար է դրանից պաշտպանվելու համար:
Ինչպես գիտնականներից Փիթըր Հոթեզն է ասել, հարավաֆրիկյան տարատեսակում վիրուսի դեմ պատվաստանյութի կարողությունը կարող է կրճատվել վեց անգամ: ‘’Սա մտահոգիչ հանգամանք է, սակայն դրանից պաշտպանվելն այլեւս դժվար չէ’’, ասում նա:
‘’Մոդերնա’’-ն հայտարարում է, որ նոր այսպես կոչված ‘’զարկ տվող’’ ներարկման նյութը ապագայում կարտադրվի, եթե պարզվի, որ առկա պատվաստանյութի պաշտպանիչ հատկություններն անկում են ապրում:
Pfizer եւ BioNTech ընկերությունները եւս ասում են, որ ըստ փորձերի արդյունքների, իրենց պատվաստանյութը արդյունավետ է գործում Մեծ Բրիտանիայում հայտնաբերված տարատեսակի դեմ: Հարավաֆրիկյան տարատեսակի դեմ փորձարկումներ դեռեւս չեն իրականացրել:
Կորոնավիրուսի բրիտանական տարատեսակը դարձել է հիվանդության տարածման արագության պատճառ, որը հայտնաբերվել է նաեւ ԱՄՆ-ի տասնյակ նահանգներում: Առողջապահության հարցերով պատասխանատու անձինք ասում են, որ եկող վեց շաբաթների ընթացքում այն կդառնա ԱՄՆ-ում կորոնավիրուսի ամենատարածված ձեւը:
‘’Մոդերնա’’ ընկերությունն իր հայտնած տվյալների մասին զեկույցը հրապարակելու է ինտերնետային իր էջում: