Ռուսաստանը հայտարարում է, որ բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեսպանին առ այն, որ Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանությունն աջակցել է շաբաթ օրն անցկացված ‘’անօրինական’’ բողոքի ցույցերը: Ռուսաստանի հայտարարության համաձայն դա հավասարազոր է Ռուսաստանի ներքին գործերում միջամտության:
Ռուսաստանի արտգործնախարարության կողմից ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սուլիվանին է բողոքը հանձնել փոխնախարար Սերգեյ Ռիաբկովը: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարությունն այն մասին, որ աջակցում է ցույցերին, Մոսկվան անընդունելի է համարում:
Ոստիկանությունը Ռուսաստանի տարբեր քաղաքներում անցկացված բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան երեք հազար ցուցարարների է ձերբակալել: Պետդեպարտամենտը շաբաթ օրն էր դատապարտել ցուցարարների դեմ իրագործված ‘’բիրտ մարտավարությունը’’ ու պահանջել, որ ազատ արձակվեն Նավալնին ու նրա ազատության պահանջով փողոցներից բերման ենթարկված անձինք:
Երկուշաբթի օրը հանդես է եկել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու հայտարարել, որ Կրեմլի քննադատա Ալեքսեյ Նավալնիի ազատ արձակումը պահանջող ցույերն անօրինական են ու վտանգավոր:
Բողոքի ցույցերի դեմ Ռուսաստանի կառավարության կողմից նախկինում իրականացված գործողություններն օգնել են ճնշելու այլախոհությունը:
Նավալնիի թիմն այսօր հայտարարում է, որ ցույցերը չեն ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմության առաջնորդներից մեկը մնում է բանտում: