Մատչելի հղումներ

‘’ԱՄՆ-ը հպարտ է, որ միանում է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին’’. Ջոն Քերրի


Միացյալ Նահահնգները հպարտ է երկրագնդի ջերմացման դեմ միջազգային պայքարին նորից միանալու համար: Այս մասին հայտարարել է կլիմայական հարցերով ԱՄՆ-ի նոր դեսպանորդ Ջոն Քերրին:

Նախագահ Ջո Բայդընի վարչակազմն այս շաբաթվա ընթացքում ներկայացնելու է կլիմայական փոփոխությունների դեմ նոր քաղաքականության մասին տեղեկություններ: Հիշեցնենք, որ Բայդընի նախորդի կողմից ԱՄՆ-ը դուրս էր բերվել Փարիզի 2015 թվականի կլիմայի հարցերով պայմանագրից: Դոնալդ Թրամփը, դա անելով, հայտարարել էր, որ այն շատ ծախսատար է իր երկրի տնտեսության համար:

‘’Ցավում ենք անցած չորս տարիներին այս գործընթացից դուրս մնալու կապակցությամբ, եւ հնարավոր ամեն ինչ անելու ենք բաց թողնվածը լրացնելու համար’’, հայտարարել է Քերիին Կլիմայի ադապտացիայի հարցերով առցանց գագաթաժողովի ժամանակ:

Գագաթաժողովին ի շարս մի շարք այլ երկրների առաջնորդների, մասնակցում էին նաեւ Չինաստանի փոխվարչապետ Հան Ժենգը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Բեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

‘’Նախագահ Թրամփը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը դարձրել է իր վարչակազմի առաջնային հարցերից մեկը: Այսօր, փառք Աստծո, մենք ունենք նախագահ, որն առաջնորդում է, ասում ճշմարտությունը եւ լծվում խնդիրների լուծմանը’’, հայտարարել է Քերրին երկուշաբթի օրն անցկացված գագաթաժողովի ժամանակ:

Նիդերլանդների հյուրընկալությամբ անցկացված առցանց գագաթաժողովի նպատակը մինչեւ 2030 թվականը կլիմայական փոփոխությունների առաջն առնելու համար ծրագրեր մշակելն է ու գործնական քայլեր իրականացնելը:

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում որպես պետքարտուղար, Ջոն Քերրին էր 2015 թվականին օգնել, որպեսզի Փարիզում անցկացված ՄԱԿ-ի Կլիմայական հարցերով վեհաժողովին մասնակցեր նաեւ Չինաստանը:

XS
SM
MD
LG