Մատչելի հղումներ

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգը


Վրաստանի Կախեթի շրջանում հունվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը։

Արտգործնախարարները հանգամանալից քննարկում ունեցան Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաոլորտ օրակարգի շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև ապակենտրոնացված համագործակցության խթանմանը` որպես երկկողմ օրակարգի զարգացման և հարստացման կարևոր հեռանկարային ուղղություն:

Նախարարներ Այվազյանը և Զալկալիանին անդրադարձան նաև տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: Նշվեց, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG