Մատչելի հղումներ

Ռուսաստանում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 3,5 հազար մարդ


Մոսկվա, ՌԴ, 23 հունվարի, 2021 թ.
Մոսկվա, ՌԴ, 23 հունվարի, 2021 թ.

Սա Ռուսաստանում ցույցերի ժամանակակից պատմության ամենաբարձր ցուցանիշն է

Շաբաթ օրը Ռուսաստանի տասնյակ քաղաքներում ավելի քան 3,5 հազար ցուցարարներ են բերման ենթարկվել ձերբակալված ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին աջակցող ցույցերի ժամանակ, որոնք արտոնված չէին իշխանությունների կողմից:

Ըստ "ОВД-Инфо"- ի, կիրակի օրը Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ի դրությամբ, ձերբակալվածների թիվը հասել է 3564-ի: Սա ամենաբարձր ցուցանիշն է Ռուսաստանում ցույցերի նորագույն պատմության մեջ:

Մոսկվայում ավելի քան 1400 մարդ է բերման ենթարկվել: Սա ևսնման հաշվարկների պատմության ամենաբարձր ցուցանիշն է. նախորդ հակառեկորդը սահմանվել էր 2019 թ-ի հուլիսի 27-ին Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների հետ կապված բողոքի ցույցերի ընթացքում: Սանկտ Պետերբուրգում բերման է ենթարկվել ավելի քան 500 մարդ:

Իշխանությունները ձերբակալվածների վերաբերյալ պաշտոնական թվեր չեն հայտնում: Ընդհանուր առմամբ, բողոքի ցույցեր տեղի են ունեցել Ռուսաստանի ավելի քան 100 քաղաքներում: Դրանց մասնակիցների ընդհանուր թիվը գնահատվում է ավելի քան 100 հազար մարդ: Ամենամեծ բողոքի ցույցերը տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց: Մոսկվայում, ըստ տարբեր գնահատականների, 20-ից մինչև 40 հազար ցույցի մասնակիցներ պահանջում էին ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին, ինչպես նաև իրենց անհամաձայնություն հայտնում Վլադիմիր Պուտինի իշխանության և նրա վարած քաղաքականության հետ:

Ըստ "ОВД-Инфо"- ի, շուրջ 30 մարդ հայտնել է ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու մասին: Հոսպիտալացվել է մի կին, որին Սանկտ Պետերբուրգում իրավապահ մարմինների ներկայացուցիչը ոտքով հարվածել է ստամոքսին:

Բերման ենթարկվածների թվում են եղել ավելի քան 100 անչափահասներ և տասնյակ լրագրողներ: Ձերբակալվածներից շատերին ազատ են արձակել վարչական արձանագրություն կազմելուց հետո կամ առանց դրա, բայց նրանցից շատերը գիշերն անցկացրել են ոստիկանական բաժանմունքում ՝ սպասելով դատավարությանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG