Մատչելի հղումներ

‘’Մամուլի ազատությունն ԱՄՆ-ում պիտի դառնա առաջնային խնդրիներից մեկը’’


Թրամփի եւ մամուլի միջոցների միջեւ չորս տարի շարունակված թշնամական հարաբերություններից հետո, կա հույս, որ Բայդընի որոք կգրանցվեն դրական տեղաշարժեր:

Թրամփի ու մամուլի միջեւ թշնամանքն ավելի ցայտուն երեւաց նրա պաշտոնավարման վերջին օրերին, երբ աջակիցների ամբոխն իրականացրեց գրոհ ընդդեմ Կոնգրեսի շենքի: Բացի ‘’Ասոշիյթըդ փրես’’ գործակալության սարքավորումները ջարդելը, ամբոխը սկսեց վիրավորական խոսքեր բացականչել լրագրողների հասցեին, հարվածներ ստացան գործակալության մի շարք աշխատակիցներ: Պատերին ամրացվեց ‘’Մահ մամուլին’’ կարգախոսով պաստառ:

Անցած չորս տարիների ընթացքում CNN հեռուստաընկերության հասցեով ուղարկվել են խողովակային ռումբեր, Աննապոլիս քաղաքի Capital Gazette թերթի խմբագրատանը զինված մի մարդ սպանեց հինգ մարդու: Կառավարությունն այս ընթացքում շարունակում էր լրտեսել հարավարեւմտյան սահմանին միգրանտների քարավանների երթը լուսաբանող լրագրողներին:

Թրամփը մեղադրում էր մամուլին իր նկատմամբ անարդար վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Եվ այսօր քննադատներն ասում են, որ մամուլի նկատմամբ ԱՄՆ-ի աջակցությունը միջազգային ասպարեզում մեծապես տուժել է: Օրինակներից մեկը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում ‘’Վաշինգտոն փոստ’’ օրաթերթի լրագրող Ջամալ Քաշոգիի սպանությունից հետո Թրամփի վարչակազմի անտարբերությունն էր:

Ինչպես վերլուծաբան Սյուզըն Նոսելն է ասում, ‘’ԱՄՆ-ի ղեկավարությունը հստակ ուղերձ հղեց այն մասին, որ լրագրողին ոչնչացնելու հանգամանքը չի կարող վնասել Սաուդյան Արաբիայի կառավարության հետ ԱՄՆ-ի հարաբերությունները’’:

Նրա խոսքերով, իր եւ իր կազմակերպության նման մյուս կազմակերպություններն այս ընթացքում, ԱՄՆ-ի կառավարության աջակցության բացակայության պայմաններում, կորցրել են բանտարկված լրագրողներին ազատ արձակելու իրենց կարողությունը:

Մյուս կողմից Պետդեպարտամենտը ողջունել է անկախ մամուլի ‘’խիզախությունն ու վճռականությունը’’, եւ իր հայտարարություններով դատապարտել է քաղաքական դրադապատճառներով իրականացված դատավարությունները, լրագրողների դեմ իրականացված հարձակումներն ու սպառնալիքները:

Սպիտակ տունն էլ հաջողություն է գրանցել Սիրիայում 2012 թվականին կորած ամերիկացի ազատ լրագրող Օսթին Թայսին ազատելու ջանքերում:

Ինչ վերաբերում է Ջո Բայդընին, ապա պետք է նշել, որ նա խոստացել է պաշտպանել ակտիվիստների ու լրագրողների իրավուքները, վերականգնել մամուլի հետ կորսված հարաբերությունները: Չնայած, ինչպես վերլուծաբաններն են ասում, գովելի չէ մամուլի հետ նաեւ Բայդընի անցյալը: Օբամա-Բայդըն վարչակազմի օրոք կրճատվել էին վարչակազմից տեղեկություններ ստանալու հնարավորության սահմանները, դատական գործեր էին հարուցվել տեղեկություններ ստացած մամուլի միջոցների դեմ, գաղտնալսվել էին լրագրողների հեռախոսային տվյալները:

Ինչպես ԱՄՆ-ի Ազգային մամուլի ակումբի նախագահ Անջելա Քիինն է ասում, ‘’Հիմա պետք է շատ մեծ ուշադրությամբ հետեւենք, թե ինչ զարգացումներ են տեղի ունենալու Բայդըն-Հարրիս վարչակազմում’’:

Այնպես որ, այժմ, երբ ԱՄՆ-ը ունի նոր վարչակազմ, լրագրողները եւ մարդու իրավունքների պաշտպան խմբերը պետք է ջանք չխնայեն, որպեսզի մամուլի ազատությունն ԱՄՆ-ում դառնա առաջնային խնդրիներից մեկը:

XS
SM
MD
LG