Մատչելի հղումներ

Եվրոպան անհամբերությամբ է սպասում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սերտացմանը


ԱՄՆ-ի դաշնակից երկրները մեծ հույսեր ունեն, որ Ջո Բայդընի գալստյան փաստով կսերտանան իրենց ու ԱՄՆ-ի միջեւ Թրամփի օրոք վատթարացած հարաբերությունները:

Ինչպես վերլուծաբան Ռեմ Քորթեվեգն է ասում, ‘’Բայդընի հետ հարաբերություններում Եվրոպայի առաջնորդների օրակարգում են լինելու կլիմայական փոփոխույթան խնդիրը, առեւտրի համաշխարհային քաղաքականությունը, բազմակողմ հաստատությունները, ինչպես նաեւ Եվրոպայի անվտանգությունը’’:

Սակայն լինելու են նաեւ խոչընդոտներ, ինչպես օրինակ Չինաստանը: Եվրոպական միությունը սկզբունքորեն ընդունում է Չինաստանի հետ ներդրումային պայմանագիրը, չնայած առեւտրի բնագավառում եւ մարդու իրավունքների ոտնահարման հարցերում Պեկինի քաղաքականությանը:

‘’Եվրոպան Չինաստանը չի դիտում որպես աշխարհաքաղաքական վտանգավոր մրցակից, այնպես, ինչպես ԱՄՆ-ը է դա անում’’, ասում է վերլուծաբանը:

Որպես ԱՄՆ-ի փոխնախագահ, Ջո Բայդընն աշխատել է եվրոպական դաշնակիցների հետ լավ հարաբերություններին զարկ տալու ուղղությամբ: Սակայն անցած չորս տարիների ընթացքում Եվրոպայում շատերը սկսեցին հարցականի տակ դնել Ամերիկայի նկատմամբ տածած վստահությունը:

Ամերիկան կարող է այժմ ասել, որ հետ է վերադառնում դեպի դաշնակիցների թիմը: ‘’Եվ այստեղ է, որ պահանջվելու է լավ սցենար, որպեսզի Չինաստանի հետ հարաբերությունների հարցով հակամարտություն առաջ չգա ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջեւ’’, ասում է Քորթեվեգը:

Ինչ վերաբերում է Եվրոպայի հետ ԱՄՆ-ի առեւտրին, ապա այն այսօր կաղում է: Ինչպես Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լե Մարն է ասում, ‘’Հարկավոր է հստակ կերպով շեշտել ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջեւ առեւտրային պատերազմն ավարտելու կարեւորությունը, դադարեցնել օրինակ Ֆրանսիայի խաղողի այգիների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները, ավարտին հասցնել Բոինգ-Աէորոբուս հակամարտությունը: Փաստեր, որոնք չեն բխում ո՛չ ԱՄՆ-ի եւ ո՛չ էլ Եվրոպայի շահերից’’:

Մեծ Բրիտանիայի կառավարության համոզմամբ գերագույն խնդիրներից մեկը դեպի Իրանի միջուկային միջազգային գործարք ԱՄՆ-ի հետ վերադարձն է:

‘’Ողջունելի է, որ նախագահի պաշտոնում ընտրված Բայդընը եւ նրա նոր վարչակազմը խոսում են այդ մասին եւ նույնիսկ ակնկալում այդ գործարքն ամրապնդելու հնարավորություն’’, մի քանի օր առաջ ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համավարակին, որը դարձել է առողջապահության եւ տնտեսական բնագավառներում ճգնաժամի պատճառ, դառնալու է նաեւ Ատլանտյան օվկիանոսի հակառակ կողմերում գտնվող ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջեւ հարաբերություններում կենտրոնական հարց:

XS
SM
MD
LG