Մատչելի հղումներ

ԱՄՆ-Թուրքիա՝ Մշակութային գույքի նոր համաձայնագիր


Թրամփի վարչակազմը կառավարման վերջին ժամերի ընթացքում Թուրքիայի հետ պայմանագիր է ստորագրել, Թուրքիայի սահմաններում գտնվող մշակութային արժեքների վերաբերյալ:

ԱՄՆ Պետքարտուղարության ուղերձում ասվում է.

"Այսօր Թուրքիայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Էրսոյը երկկողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որը պաշտպանում է թուրքական մշակութային արժեքները:

Այս համաձայնագիրը Թուրքիայի հետ Միացյալ Նահանգների տևական աշխատանքի օրինակ է մշակութային գույքի թրաֆիքինգի դեմ պայքարի և ժառանգության իրերը պահպանելու համար `թույլ տալով ԱՄՆ-ին սահմանել ներմուծման սահմանափակումներ Թուրքիայի որոշ մշակութային արժեքների համար: Համաձայնագիրը նաև տալիս է ԱՄՆ իրավապահ մարմիններին թրաֆիքինգի ենթարկված մշակութային օբյեկտները Թուրքիա վերադարձնելու հնարավորություն` միաժամանակ խթանելով թուրքական մշակութային ժառանգության փոխանակումը ԱՄՆ հաստատությունների հետ: Բացի այդ, դա ցույց է տալիս մեր հարգանքը Թուրքիայի երկարամյա կրոնական, էթնիկական և մշակութային բազմազանության նկատմամբ:

Թուրքիայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան, Դեյվիդ Սաթերֆիլդ
Թուրքիայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան, Դեյվիդ Սաթերֆիլդ


Միացյալ Նահանգները անսասան է իր պարտավորության մեջ պաշտպանել և պահպանել մշակութային ժառանգությունը ամբողջ աշխարհում և սահմանափակել մշակութային արժեքների առևտուրը, որը հաճախ օգտագործվում է ահաբեկչական և հանցավոր ցանցերը ֆինանսավորելու համար: Թուրքիայի հետ մշակութային գույքի այս համաձայնագիրը բանակցվել է Պետդեպարտամենտի կողմից ԱՄՆ օրենսդրությամբ՝ Մշակութային արժեքների անօրինական ներմուծումը, արտահանումն ու սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին 1970թ. կոնվենցիայի հիման վրա: ԱՄՆ-ն աշխարհի երկրների հետ ունի մշակութային գույքի պայմանագրեր, ինչպես նաև Իրաքից, Սիրիայից և Եմենից մշակութային արժեքների արտահանման արտակարգ ներմուծման սահմանափակումներ":

XS
SM
MD
LG