Մատչելի հղումներ

ԱՄՆ և Արևմուտքը պահանջում են ազատ արձագել Նավալնիին


ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է Նավալնիի կալանավորմանն ու դատապարտել Ռուսաստանի իշխանությունների գործողությունները

ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է Ալեքսեյ Նավալնիին ձերբակալելու Ռուսաստանի որոշումը: Խորը մտահոգությամբ մենք նշում ենք, որ նրա կալանավորումը վերջին փորձերից են լռեցնելու Նավալնիին, այլ ընդդիմադիր գործիչների ու Ռուսաստանի իշխանությունների քննադատներին:

Վստահ քաղաքական առաջնորդները չեն վախենում մրցակցությունից, չեն բռնանում և անօրինական կերպով բերման չեն ենթարկում քաղաքական հակառակորդներին: Ռուսաստանի ժողովուրդը արժանի է մի կառավարության, որն աջակցում է բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման ձևին, անկախ դատական համակարգին և խոսքի և հավաքների ազատությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:

Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ հորդորում է Ռուսաստանի կառավարությանը հավասար պայմաններ ապահովել բոլոր քաղաքական կուսակցությունների և թեկնածուների համար, ովքեր ցանկանում են մասնակցել ընտրական գործընթացներին: ՛՛Խնդիրը Ալեքսեյ Նավալնիի մեջ չէ: Մենք պահանջում ենք անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել նրան՛՛,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին բերման է ենթարկվել Մոսկվայի Շերեմետևոյի օդանավկայանից Ռուսասատն վերադառնալուց անմիջապես հետո: ՌԴ դատախազությունը դատարանից պահանջել է 30 օրվա կալանավորում Նավալնիի համար:

Միջազգային հանրությունը արձագանքել է Նավալնիի կալանավորմանը: Բացի Պոմպեոյից այս հարցին են անդրադարձել նաև այլ երկրների առաջնորդներ ու միջազգային կառույցներ: ՄԱԿ-ը ևս կոչ է արել Ռուսաստանին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր քաղաքական գործչին, իսկ միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը նրան դիտարկում է որպես ՛՛խղճի կալանավոր՛՛: «Ալեքսեյ Նավալնին բանտարկվեց իր քաղաքական գործունեության և խոսքի ազատության համար: Amnesty International- ը նրան համարում է խղճի կալանավոր և կոչ անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել նրան», - ասված է կազմակերպության հայտարարության մեջ: :

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմում նախագահի ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնում առաջադրված Ջեյք Սալիվանը նույնպես կոչ արեց անհապաղ ազատել Նավալնիին: Ըստ Սալիվանի, «Կրեմլի հարձակումները Նավալնիի դեմ ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարում են, այլ վիրավորանք` ուղղված ռուսների, ովքեր ցանկանում են իրենց ձայնը լսելի դարձնել»:

Նավալնիին ազատ արձակելու պահանջով է հանդես եկել սենատոր Բերնի Սանդերսը, ով ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է համերաշխություն ցուցաբերի նրանց հետ, ովքեր պայքարում են կոռուպցիայի դեմ և աշխատում հանուն ժողովրդավարությանն ամբողջ աշխարհում:

Նման հայտարարությամբ հանդես եկավ Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը:

«Դատական համակարգի քաղաքականացումը անընդունելի է. պ-ն Նավալնիի իրավունքները պետք է հարգվեն»,- ասում է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը իր հայտարարության մեջ:

Նա Ռուսաստանի իշխանություններին ևս կոչ արեց անհապաղ ազատ արձակել բոլոր լրագրողներին և քաղաքացիներին, ովքեր կալանավորված են Նավալնիի վերադարձի հետ կապված զարգացումներում և աջակցում են նրան: Այս ձերբակալությունները հաստատում են Ռուսաստանի Դաշնությունում ընդդիմության, քաղաքացիական հասարակության և անկախ արտահայտման տարածքի կրճատման շարունակական բացասական միտման մասին, եզրակացրել է նա:

«Իր եվրոպացի գործընկերների հետ միասին Ֆրանսիան ամենայն ուշադրությամբ հետևում է իրավիճակին և պահանջում Նավալնիի անհապաղ ազատ արձակումը», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ագնես ֆոն դեր Մյուլը:

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի արտաքին գործերի նախարարները նույնպես կոչ են արել Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել ընդդիմադիր քաղաքական գործչին:

Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկինը կոչ արեց ազատել Նավալնիին՝ քաղաքական գործչի կալանավորումը որակելով «Ռուսաստանում ժողովրդավարական ընդդիմությանը վախեցնելու փորձ»: Նա նաև կոչ արեց Եվրամիությանը «արագ և միանշանակ» արձագանքել:

Ավելի վաղ Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը հայտարարել էր, որ Լիտվան կդիմի Եվրամիությանը ՝ անհապաղ նոր պատժամիջոցներ սահմանելու Ռուսաստանի դեմ առաջարկով՝ ի պատասխան Նավալնիի ձերբակալման: Լանդսբերգիսը հավելել է, որ Լատվիան և Էստոնիան նույնպես աշխատելու են Նավալնիի գործի առնչությամբ Ռուսաստանի դեմ «սահմանափակող միջոցներ կիրառելու» նախաձեռնության շուրջ :

Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արձագանքելով, հայտարարել է, որ Նավալնիի ձերբակալման կապակցությամբ արևմտյան երկրների վրդովմունքը փորձ է շեղել իրենց քաղաքացիների ուշադրությունը սեփական ներքին խնդիրներից:

Facebook Forum

XS
SM
MD
LG