Մատչելի հղումներ

Բեռնատար նավը խորտակվել է Թուրքիայի սևծովյան ափերի մոտ. կան զոհեր


Անձնակազմում ընդգրկված էին Ուկրաինայի ու Ռուսաստանի քաղաքացիներ

Սեւ ծովի ափին Թուրքիայի Բարթին նահանգում խորտակվել է Պալաուի դրոշի ներքո նավարկող բեռնատար մի նավ: Այս պահին հայտնի է երկու զոհերի մասին, անձնակազմի մյուս անդամների ճակատագիրը դեռ անհայտ է: Դրա մասին տեղեկացրել են ծովափնյա անվտագության ուժերի ներկայացուցիչները կիրակի օրը՝ ընդգծշելով, որ որոնումները շարունակվում են:

Սինան Գյուների նահանգապետը նախկինում հայտարարել էր, որ ARVIN ռուսական բեռնափոխադրող նավը վատ եղանակային պայմանների պատճառով խորտակվել է Ինքումուի շրջանի ափերի մոտ, բայց հետագայում շտկումներ է մտցրել իր հայտարարության մեջ:

«ARVIN նավը վատ եղանակի պատճառով փորձեց թաքնվել բարտինյան նավահանգստում ՝ բեռները Վրաստանից Բուլղարիա տեղափոխելիս», - ասել է Գյուները, հաղորդում է Anadolu պետական լրատվական գործակալությունը:

Առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները հայտնել են, որ նավը խորտակվել է, քանի որ ծանր եղանակային պայմանների արդյունքում նավի վրա շատ ջուր է հավաքվել: Նշվում է, որ անձնակազմի վեց անդամներ փրկվել են, և այժմ քայլեր են ձեռնարկվում ՝ մյուսներին փրկելու համար:

Ռուսաստանի ծովային և գետային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ անձնակազմի միայն երկու անդամ է Ռուսաստանի քաղաքացի, իսկ նավը պատկանում է ուկրաինական Arvin Shipping ընկերությանը:

Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը հաստատեց տեղի ունեցածը՝ ասելով, որ ուկրաինացի դիվանագետները հյուպատոսական օգնություն են ցուցաբերում տեղում, մինչդեռ մնացած չորս նավաստիների որոնումները շարունակվում են:

Գյուները նախապես ասել էր, որ իշխանությունները խնդրել են քաղաքացիական նավերին օգնել փրկարարական աշխատանքներին, բայց դրանք բարդանում են հորդառատ անձրևների և ուժեղ քամիների պատճառով: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նույնպես ռազմական նավ է ուղարկել ՝ փրկարարական գործողությանը մասնակցելու համար:

Բարձր ալիքների պատճառով շուրջը տեսանելի չէ փրկարարական աշխատանքների ժամանակ, ասում է Գյուները:

Facebook Forum

XS
SM
MD
LG