Մատչելի հղումներ

Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Կարսում՝ Ադրբեջանի մասնակցությամբ


Փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանային գոտում՝ Կարսում, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականները, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` զորավարժությունների ընթացքում նախատեսված է նոր սպառազինության փորձարկում։

Թուրքիան և Ադրբեջանը վերջին անգամ համատեղ զորավարժություններ էին անցկացրել հուլիսին` հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից մի քանի շաբաթ անց: Լայնամասշտաբ այդ զորախաղերը անցկացվում էին երկրի ողջ տարածքում, այդ թվում՝ Նախիջևանում, Բաքվում, Գյանջայում։ Դրանց մասնակցում էին Ադրբեջանի և Թուրքիայի ինչպես ցամաքային զորքերի, այնպես էլ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները։

Որոշ աղբյուրների պնդմամբ՝ այդ զորավարժություններից հետո Թուրքիան իր սպառազինության և խմբավորումների զգալի մասը թողեց Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակողական գործողության նախագծումը և իրագործումը համակարգելու համար, նշում է Ազատությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG