Մատչելի հղումներ

Նավալնին վերադառնում է Ռուսաստան 


ՌԴ ոստիկանությունը բերման է ենթարկում նրա կողմնակիցներին: Ավելի վաղ հազարավոր մարդիկ հայտարարել էին ընդդիմության առաջնորդին օդանավակայանում դիմավորելու մտադրության մասին

Reuters գործակալության հաղորդմամբ, Ալեքսեյ Նավալնիի թիմի անդամները սոցցանցերում հայտնել են, որ Ռուսաստանի ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել օդանավակայան ժամանած Նավալնիի կողմնակիցներին:

Վերջինս կիրակի օրը Գերմանիայից վերադառնում է Ռուսաստան՝ չնայած Ռուսաստանի իշխանությունների կողմից նրան ձերբակալելու և, հնարավոր է, մի քանի տարով ազատազրկելու սպառնալիքին:

«Նրանք ուզում են ինձ ձերբակալե՞լ: Ես անմեղ եմ », -լրագրողներին է ասել Նավալնին ինքնաթիռ նստելիս:

Նա արդեն ճանապարհին էդեպի Մոսկվա Բեռլինից, որտեղ թունավորումից հետո մի քանի ամիս բուժվել է տեղի հիվանդանոցում: Նա իր թունավորման մեջ մեղադրում է Ռուսաստանի իշխանություններին:

Հունվարի 13-ին Նավլնին հայտարարել էր, որ վերադառնում է Ռուսաստան՝ չնայած ՌԴ իրավապահ մարմինների՝ նրան կալանավորելու մասին ծանուցագրի: Նրա վերադարձը դիտարկվում է որպես Կրեմլի և նախագահ Պուտինի ու Նավալնիի ու նրա թիմի դիմակայության նոր փուլ:

Նավալնիի կողմնակիցները ծրագրում են նրան դիմավորել օդանավակայանում: Մոտ 2 հազար մարդ իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ մտադիր է գալ օդանավակայան, ևս 6 հազար մարդ հետաքրքրություն է ցուցաբերել այս կապակցությամբ: Ակնկալվում է, որ Կրեմլի կողմնակից ակտիվիստները կհայտնվեն նաեւ օդանավակայանում:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ ՝ Ռուսաստանի իրավապահները նախազգուշացրել են Նավալնիին և նրա համախոհներին օդանավակայանում մարդաշատ հանդիպման «անօրինականության» մասին, իսկ Ռուսաստանի տարբեր քաղաքների ոստիկանությունը վերջին օրերին փորձել է հետ պահել տեղի ակտիվիստներին Մոսկվա մեկնելուց:

Օդանավակայանը, վկայակոչելով COVID-19- ի հետ կապված սահմանափակումները, հրաժարվում է ներս թույլ տալ մամուլի ներկայացուցիչներին:

Facebook Forum

XS
SM
MD
LG