Մատչելի հղումներ

Թրամփը կմեկնի Վաշինգտոնից Բայդընի երդմնակալության օրվա սկզբին


Վաշինգտոնի արվարձաններից մեկում գտնվող ռազմակայանում, ըստ նախնական տվյալների, տեղի կունենա հրաժեշտի պաշտոնական արարողություն

Նախագահ Դոնալդ Թրամփը կլքի Վաշինգտոնը չորեքշաբթի օրը հունվարի 20-ի առավոտյան՝ նորընտիր նախագահ Ջո Բայդընի երդմնակալությունից առաջ՝ ուղևորվելով Ֆլորիդա:

«Էնդրյուս» ռազմակայանում նախատեսվում է անցկացնել նախագահ Թրամփին հրաժեշտ տալու արարողությունը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հենվելով Թրամփին մոտ կանգնած իր աղբյուրների վրա:Աղբյուրը չի ցանկացել հրապարակել իր անունը, քանի որ Դոնալդ Թրամփի ծրագրերի մասին պաշտոնապես դեռևս ոչինչ հայտնի չէ: Քննարկվում էհանդիսավոր միջոցառում անցկացնելու հնարավորությունը, որը կհիշեցնի պետական բարձր մակարդակի այց` կարմիր գորգերով, արարողության կանոններով, ռազմական նվագախմբով և 21 հրանոթներից համազարկերով:

Թրամփը նախապես հայտարարել էր, որ կխախտի վաղեմի ավանդույթը և չի մասնակցի Բայդընի երդմնակալությանը: Փոխարենը արարողությանը կմասնակցի փոխնախագահ Մայք Փենսը: Սպասվում է, որ Թրամփի հետ Ֆլորիդա կմեկնի նաև նրա օգնականների մի փոքր խումբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG