Մատչելի հղումներ

COVID-19-ի ճգնաժամը հաղթահարելու համար պետք է ավելի շատ պատվաստումներ. Կարծիք


Հունվարի 14-ին Բեռլինի «Havelhoehe» հիվանդանոցի բժշկական անձնակազմը հայտարարեց, որ հնարավորին շատ պատվաստումները կօգնեն վերապրել ներկայիս կորոնավիրուսային ճգնաժամը Գերմանիայում և ողջ աշխարհում

Համեմատաբար փոքր այս հիվանդանոցն ունի շուրջ 400 մահճակալ և 900 բուժաշխատող, նշել է հիվանդանոցի տնօրեն Հարալդ Մաթեսը՝ հավելելով, որ նրանք բուժում են «մեծ քանակի COVID-19-ով հիվանդ մարդկանց: Նրա հաստատությանը մինչ այժմ տրամադրվել է պատվաստման 261 չափաբաժին, ինչը նշանակում է, որ կպատվաստվի աշխատակիցների գրեթե մեկ երրորդը:

Տարեսկզբին Գերմանիան քննարկում էր BioNTech- ից և Pfizer- ից COVID-19 պատվաստանյութի նոր չափաբաժին ձեռք բերելու հետ կապված հարցեր` փորձելով մեծացնել պատվաստանյութի մատակարարումը, Մեծ Բրիտանիայի օրինակով: Առողջապահության նախարար Յենս Շպահնը հայտնվել էր քննադատության թիրախում, երբ նրան մեղադրում էին այն բանի համար, որ Գերմանիան չի կարողացել բավարար քանակությամբ պատվաստանյութ ձեռք բերել և շատ դանդաղ է իրականացնում պատվաստման իր արշավը:

Հինգշաբթի օրը Գերմանիայի պատվաստանյութերի հետ կապված հարցերը կարգավորող գերատեսչության ղեկավարը գերազանց գնահատակ տվեց AstraZeneca-ի COVID-19 պատվաստանյութին, որի արդյունավետության վերաբերյալ որոշ գիտնականներ Ավստրալիայից թերահավատորեն էին տրամադրված: Ելույթ ունենալով առցանց ճեպազրույցի ժամանակ` Գերմանիայի Paul Ehrlich ինստիտուտի (PEI) նախագահը ասել էր, որ տեղի են ունեցել որոշակի քննարկումներ պատվաստանյութի օգտագործման լավագույն տարբերակի շուրջ և ընդգծել, որ դրա արդյունավետությունն ակնհայտ է և գերազանց:

AstraZeneca-ի պատվաստանյութը, որը մշակվել է համատեղ Օքսֆորդի համալսարանի հետ, փորձարկումնների ընթացքում ցույց է տվել առնվազն 62%-ի արդյունավետություն, սակայն օրինակ Մեծ Բրիտանիայի առողջապահական ոլորտը կարգավորող մարմինը որոշել է անցումային շեմ սահմանել 80%-ի արդյունավետությունը: Համեմատած Pfizer- ի և նրա գործընկեր BioNTech- ի, ինչպես նաև Moderna- ի մշակած պատվաստանյութերի հետ, որոնց արդյունավետությունը հասնում է շուրջ 95%-ի, AstraZeneca- ի ցուցանիշը ավելի ցածր է:

Facebook Forum

XS
SM
MD
LG