Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի դերը` երկրի ներքին կյանքում


ԱՄՆ-ի Ազգային գվարդիան, որը ներկայացնում է երկրի պահեստային ուժերը, ամեն անգամ մոբիլիզացվում է, երբ տեղի են ունենում բնական աղետներ, երբ սկսվում են համատարած բողոքի ցույցեր, երբ հարկավոր է իրականացնել ռազմական գործողություններ: Այս ուժերում ծառայող անձինք հիմնականում ունեն քաղաքացիական աշխատանք: Նրանց մի մասը բժիշկներ են, մյուսները` ճարտարագետներ, գրասենյակային աշխատողներ, կամ էլ` ուսանողներ: Արտակարգ իրադրությունների ժամանակ է, որ նրանք կրում են Ազգային գվարդիայի համազգեստները ու շտապում զորակոչի վայր:

Այս միտքը սկիզբ է առել դեռեւս այն օրերից, երբ գրում էին ԱՄՆ-ի Սահմանադրությունը:

Ինչպես պատմաբան Փիթըր Ֆիվըրն է ասում, ‘’Սահմանադրության հեղինակներից ոմանք նույնիսկ դեմ էին, որ ԱՄՆ-ը ունենար կանոնավոր բանակ: Նրանք վստահ էին, որ անհրաժեշտության դեպքում այդ գործը կարող էին անել քաղաքացիական անձինք, երբ լիներ դրա անհրաժեշտությունը’’:

Ազգային գվարդիայի անդամները, ըստ գործող օրենքի, պիտի լինեն 17-ից 35 տարեկան: Ամիսը առնվազն մեկ շաբաթ պիտի անցնեն մարզումներ, եւ հատուկ երկշաբաթյա դասընթացներ` ամեն տարի:

Այնպես որ, մեծ թվով մարդիկ կան ԱՄՆ-ում, ովքեր ուզում են այս կերպ ծառայել երկրին, սակայն լինեն իրենց ընտանիքների կողքին, առանց իրենց հիմնական աշխատանքից զրկվելու:

ԱՄՆ-ում կա Ազգային գվարդիայի 54 միավոր, մեկական միավորներ բոլոր նահանգների համար, մեկական միավորներ էլ մայրաքաղաք Վաշինգտոնի, Պուերտո Ռիկոյի, Գուամի եւ Վիրջինյան կղզիների համար: Դրանք մոբիլիզացնելու իրավունք ունեն ե՛ւ երկրի նախագահը ե՛ւ նահանգապետերը:

Չնայած Ազգային գվարդիան անցնում է ռազմական պատրաստություն, ներքին գործողությունների համար այն հազվադեպ է ստանում զենք կրելու իրավունք:

Պատմաբան Բեթ Բեյլիի խոսքերով, զենքից հրաժարվելու պահանջն առաջ եկավ այն բանից հետո, երբ 1970-ականներին Օհայոյի նահանգապետին ենթարկվող ուժերը Վիետնամի պատերազմի տարիներին կրակ բացեցին պատերազմն ավարտելու կոչով փողոցներ դուրս եկած ցույցի մասնակիցների ուղղությամբ:

Հիմա Ազգային գվարդիայի 15 հազար թվակազմով ուժեր են տեղակայված Վաշինգտոնում: Այս մասին որոշում կայացվեց այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփի աջակիցները հունվարի 6-ին իրականացրին գրոհ ընդդեմ Կոնգրեսի շենքի:

Հունվարի 20-ին նոր նախագահի երդմնակալության արարողությունն իրականացվելու է Ազգային գվարդիայի վերահսկողության ներքո, որ ‘’հունվարի 6’’ այլեւս չկրկնվի:

XS
SM
MD
LG