Մատչելի հղումներ

Դեմոկրատները ցանկանում են երկրորդ անգամ իմփիչմենթի ենթարկել Թրամփին


ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենի երդմնակալությունը կկայանա հունվարի 20-ին, մինչդեռ հարց է, թե արդյո՞ք Կոնգրեսը կփորձի իմփիչմենթի ենթարկել հեռացող նախագահ Թրամփին երկրորդ անգամ

ԱՄՆ-ում չեն դադարում քննարկումները Թրամփի կողմնակիցների՝ Կոնգրեսի վրա հարձակման իրադարձությունների շուրջ, որի հետևանքով մահացել է հինգ մարդ: Ամերիկացի օրենսդիրները քննարկում են Թրամփին երկրորդ անգամ իմփիչմենթի ենթարկելու հարցը` նրան մեղադրելով ամբոխին հրահրելու մեջ: Թրամփը ելույթ ունեցավ հարձակումից առաջ անցկացվող հանրահավաքում, ուր իր կողմնակիցներին ասաց, որ իրենցից գողացվել են ընտրությունները և կոչ արեց շարժվել դեպի Կապիտոլիումի շենք՝ այնտեղ բողոքով հանրապետական օրենսդիրներին աջակցելու համար: Հինգշաբթի օրը Սպիտակ տան մամլո քարտուղարի տեղակալը հայտարարություն է տարածել այն մասին, որ Թրամփը դատապարտում է բռնությունները:

Ըստ դեմոկրատ կոնգրեսական Ալեքսանդրիա Օկազիո-Կորտեսի, իմփիչմենթը պետք է իրականացվի մի քանի պատճառով: Նա ընդգծում է, որ հիմնական առաջնահերթությունն է Դոնալդ Թրամփի՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնից հեռացումն է: Ըստ Կորտեզի, Թրամփի պաշտոնավարման յուրաքանչյուր րոպեն և ամեն ժամը վտանգ է ոչ միայն Միացյալ Նահանգների Կոնգրեսի, այլ ամբողջ երկրի համար:

Թրամփը պատրաստվում է լքել իր պաշտոնը հունվարի 20-ին, երբ նորընտիր նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես կստանձնի նախագահի պարտականությունները: Որոշ հանրապետական օրենսդիրներ, ընդդիմանալով իմփիչմենթին, դիմել են Բայդենին ՝ ասելով, որ հեռացող նախագահ Թրամփի դեմ իմփիչմենթի այս գործընթացը «ավելորդ է», քանի որ կարող է բորբոքել իրադրությունը: Այժմ քննարկվում են նաեւ այլ տարբերակներ:

Հանրապետական կոնգրեսական Ադամ Քինզինգերի կարծիքով՝ իմփիչմենթի գործընթացը խելացի քայլ չէ, քանի որ այն կրկին զոհ է դարձնում Դոնալդ Թրամփին: Նա կարծում է, որ այսօր Թրամփը չափազանց վատ դիրքերում է, քանի որ հրահրել է ամբոխն անկարգության: Նա տեղի ունեցածը որակում է գործադիր իշխանության հարձակում օրենսդիր ճյուղի վրա, որը Ամերիկայի պատմության ամենավատ օրերից մեկն էր, ընդգծում է հանրապետական կոնգրեսականը:

Զուգահեռաբար քննարկումներ են եղել Սահմանադրության 25-րդ փոփոխության դրույթի կիրառման մասին, որը կանոնակարգում է իրավիճակը, երբ գործող նախագահը կամ փոխնախագահը չի կարողանում շարունակել իր ծառայությունը:

Պատճառները ներառում են մահը, պաշտոնից հեռացումը, պաշտոնանկությունը կամ անգործունակությունը:

2019 թ-ի դեկտեմբերին օրենսդիրները իմփիչմենթի գործընթաց սկսեցին Թրամփի դեմ՝ պաշտոնը չարաշահելու և Կոնգրեսի գործունեությանը խոչընդոտելու համար: Թրամփը մեղադրվեց իր լիազորությունները չարաշահելու մեջ: Ավելի ուշ Սենատը արդարացրեց նրան:

ԱՄՆ-ի ոչ մի նախագահ դեռևս երբևէ երկու անգամ չի ենթարկվել իմփիչմենթի:

Facebook Forum

XS
SM
MD
LG