Մատչելի հղումներ

Բայդենը արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրելու է Մերիք Գարլանդին


Նախկինում նա այս պաշտոնում առաջադրվել էր նախագահ Օբամայի կողմից

Նորընտիր նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել դատավոր Մերիք Գարլանդին: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Բայդենի անցումային խմբի խոսնակը:

Հիշեցնենք, որ իր նախագահության ընթացքում Բարաք Օբաման արդեն առաջադրել էր Գարլանդին Արդարադատության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում:

Ներկայումս Գարլանդը ծառայում է Կոլումբիայի շրջանի Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանում: Օբամայի կողմից գլխավոր դատախազի պաշտոնում նրա առաջադրման ժամանակ, Ջո Բայդենը զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը: Այդ օրերին հանրապետականները Սենատում մերժեցին Գարլանդի թեկնածությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG