Մատչելի հղումներ

Ֆաուչին կանխատեսում է, որ օրական կիրականացվի COVID-19-ի մեկ միլիոն պատվաստում


Գլխավոր համաճարակաբանը իրատեսական է գնահատում Բայդենի ծրագիրը` իր նախագահության առաջին 100 օրվա ընթացքում 100 միլիոն մարդ պատվաստելու մասին

ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին հայտնում է, որ շուտով ԱՄՆ-ը կարող է կորոնավիրուսի դեմ պատվաստումների թիվը հասցնել օրական մեկ միլիոնի:

Ֆաուչին այս կարծիքն է հայտնել այն բանից հետո, երբ Սպիտակ տունը չկարողացավ մինչև 2020 թ.-ի վերը ապահովել 20 միլիոն մարդկանց պատվաստումը: Երեքշաբթի օրվա առավոտյան ժամերի դրությամբ իրականացվել է ավելի քան 4,8 միլիոն պատվաստում:

«Ամեն անգամ խոշոր ծրագրերի մեկնարկի ժամանակ արձանագրվում են խնդիրներ: Կարծում եմ, որ թերությունները շտկվելու են », - ասել է Ֆաուչին The Associated Press- ին տված հարցազրույցում:

«Երբ գործընթացը սկսվի և որոշակի արագություն հավաքի, մենք կարող ենք հասնել օրական մեկ միլիոն կամ ավելի պատվաստման», - ասաց նա:

Նա ավելացրեց, որ նորընտիր նախագահ Ջո Բայդենի նախագահության առաջին 100 օրվա ընթացքում 100 միլիոն ամերիկացիների պատվաստման ծրագիրը «շատ իրատեսական, կարևոր և իրագործելի նպատակ է»:

Facebook Forum

XS
SM
MD
LG