Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառեց Իրանի մետաղագործական ճյուղի դեմ


Թեհրանը օգտագործում է մետաղագործական արդյունաբերության եկամուտները` իր գործունեությունը ֆինանսավորելու համար

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեքշաբթի օրը հայտարարել է Իրանում երկաթի և պողպատի արդյունաբերության հետ կապված 17 ընկերությունների և մեկ անհատի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Ոլորտից ստացված հասույթը Իրանի վարչակարգն, ըստ ԱՄՆ-ի, օգտագործում է ամբողջ աշխարհում իր ապակայունացնող գործունեությունը ֆինանսավորելու համար:

Պետքարտուղարության պատժամիջոցների ցուցակում ներառված են չինական Kaifeng Pingmei New Carbon Materials Technology և իրանական Hafez Darya Arya Shipping Company (HDASCO) ընկերությունները: Ըստ Պոմպեոյի հայտարարության, այդ ընկերությունները վաճառում կամ մատակարարում են գրաֆիտ Իրան կամ Իրանից դուրս: Պատժամիջոցներ են կիրառվել նաև HDASCO- ի ղեկավար Մաջիդ Սայդենի հանդեպ:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի մետաղագործական արդյունաբերության 16 ընկերությունների նկատմամբ: Իրանական այս ոլորտի ձեռնարկություններից բացի, պատժամիջոցներ են կիրառվել նաև գերմանական GMI Projects Hamburg GmbH և Չինաստանի World Mining Industry ընկերությունների նկատմամբ:

Պոմպեոն ավելացրել է նաև, որ Միացյալ Նահանգները կշարունակի ակտիվ պատժամիջոցներ կիրառել Իրանի վարչակարգի նկատմամբ, ինչպես նաև նրանց, ովքեր անտեսում են պատժամիջոցները կամ թույլ են տալիս Իրանի վարչակարգին ֆինանսավորել և իրականացնել իր ծրագրերը՝ կապված բռնաճնշումների ու ահաբեկչական գործողությունների հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG