Մատչելի հղումներ

Կորոնավիրուսի նոր տարատեսակն ու հնի համաճարակը


Մեծ Բրիտանիայում առաջինը հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարատեսակը, որն ունի տարածման շատ մեծ արագություն, առաջին դեպքն է գրանցել նաեւ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում: Ավելի վաղ նոր տարատեսակով վարակվածության դեպք էր արձանագրվել Քոլորադոյում:

ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին ասում է, թե ինքը վիրուսի գրանցման փաստով զարմացած չէ: ‘’Մարդիկ չպետք է մտածեն, որ տեղի է ունեցել անհավանականը: Դա իրոք սպասելի էր’’, ասում է նա:

Իսկ Կալիֆոռնիայում կորոնավիրուսի նոր տարատեսակը հայտնաբերվում է այն ժամանակ, երբ այս նահանգում կովիդի համաճարակը շարունակում է արագ տարածումը ու գրանցում մահացությունների ռեկորդային թվեր: Հիվանդանոցները լիքն են անհույս վիճակում գտնվող հիվանդներով: Եկող շաբաթների ընթացքում էլ սպասվում է է՛լ ավելի տարածում:

Ինչ վերաբերում է վարակի նոր տարատեսակին, Ֆաուչին ներկայացնում է դրա մասին իր ունեցած տեղեկությունները:

‘’Այն ավելի հեշտությամբ է կապվում բջիջների ընդունիչներին, ինչի հետեւանքով տարածվում է ավելի արագ: Սակայն նոր տարատեսակն ավելի վտանգավոր չէ ու ավելի մահաբեր չէ, քան սովորականը’’: Նրա խոսքերով, նոր տարատեսակը չունի նաեւ պատվաստանյութերից պաշտպանվելու կարողություն’’:

Կորոնավիրուսի նոր տարատեսակն ԱՄՆ-ում գրանցվել էր Քոլորադոյում բնակվող երիտասարդ մի տղամարդու մոտ: Ինչպես նահանգապետն է ասում, կա նաեւ մեկը, ում կասկածում են վարակը կրելու մեջ: Նրանցից եւ ոչ մեկը վերջին շաբաթների ընթացքում երկրից դուրս չի ճամփորդել: Այ դա է զավեշտալին, ասում են մասնագետները:

Հիվանդ երիտասարդն ունի միայն մեղմ ախտանիշներ: Ինչ վերաբերում է համաճարակին, ինչպես պաշտոնական տեղեկություններում է ասված, ԱՄՆ-ում վարակակիրների թիվը մոտենում է 20 միլիոնին, երկիր, որտեղ կովիդ 19-ը խլել է մարդկային ավելի քան 343 հազար կյանք:

XS
SM
MD
LG